Հայերեն   English   Русский  
Իրանի միջուկային ծրագիր
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին ողջունել է ավելի վաղ երկրի խորհրդարանի կողմից միջուկային ծրագրի շուրջ համաձայնության իրականացման օրինագծի ընդունումը: Գրում է Russian.rt.com-ը:
Իրանի և «Վեցնյակի» երկրների հարաբերությունների կարգավորումը մեծ ազդեցություն կարող է ունենալ տարածաշրջանի վրա: Իրանը, ամենայն հավանականությամբ, կվերականգնի իր դիրքերը տարածաշրջանում թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կարող են ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում հանդիպում ունենալ և քննարկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը: Գրում է Russian.rt.com-ը:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում այսօր տեղի կունենա Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջնական համաձայնագիրը հաստատող բանաձևի նախագծի քննարկումը: Գրում է Russian.rt.com-ը:
Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանաձևի նախագիծը, որը ներկայացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը, նախատեսում է Թեհրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցների չեղարկում 10 տարի անց: Դա տեղի կունենա այն դեպքում,երբ երկրի իշխանությունների կողմից շաբաթվա սկզբին Իրանի և միջնորդ “վեցնյակի” անդամ երկրների միջև համաձայնագիրն իրականացվի: Գրում է Russian.rt.com-ը:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի միջուկային ծրագրի շուրջ հաձայնագիրը դիտարկում է գործարքի պայմանների խախտման դեպքում կրկին պատժամիջոցների կիրառման հարցը: Գրում է Gazeta.ru-ն:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Թոնի Բլինկենը չի բացառել այն հնարավորությունը, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ կարող է նաև համաձայնություն չկնքվել: Գրում է Russian.rt.com-ը:
Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյան միացել է Իրանի և վեցնյակի միջև միջուկային բանակցություններին, իսկ վերջնական պայմանագրի կնքման վերջնաժամկետին ավելի քիչ, քան մեկ ամիս ժամանակ է մնում:
Վերջերս Լոզանում մի քանի օր շարունակվող բանակցություններն ավարտվեցին Իրանի եւ «Վեցնյակի»՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Եվրոպական միության միջեւ համաձայնությամբ:
ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը մեկնաբանել է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքը: Այս մասին հայտնում է ТАСС-ը: "Բանակցային սեղանին դրված են բազմաթիվ առաջարկներ, հույսով եմ, որ դուք հաճելիորեն կզարմանաք",-հայտարարել է դիվանագետը:Ավելի վաղ հայտնի է դարձել, որ այսօր վաղ առավոտյան սկսվել է "վեցնյակի"` Իրանի միջուկային ծրագրի միջնորդների հանդիպումը Լոզանում:Հանդիպմանը մասնակցում են Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի արտգործնախարարները, ԱՄՆ պետքարտուղար Ջոն ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: