Հայերեն   English   Русский  
Իրանի միջուկային ծրագիր
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի միջուկային ծրագրի շուրջ "վեցնյակի" հետ բանակցություններին մասնակցություն ցուցաբերած իրանական դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ քննարկումների ընթացքում պատժամիջոցների հետ կապված հարցերը դեռևս որոշված չեն: Գրում է Russian.rt.com-ը:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Շվեյցարիայի Լոզան քաղաքում տեղի ունեցած երկկողմանի հանդիպման շրջանակներում քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիները: Գրում է Russian.rt.com-ը:
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ ի պատասխան Արևմուտքի կողմից տնտեսական պատժամիջոցների խստացման, որոնք ձգտում են սահմանփակել Իրանի Հանրապետության միջուկային ծրագրի զարգացմումը, Թեհրանը կարող է կրճատել նավթի և գազի մատակարարումը:
«ФАРС» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և ներքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալաեդին Բորուջերդին հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության չհասնելու դեպքում, երկիրը կշարունակի արագ տեմպերով ուրան հարստացնել: Գրում է Novostink.ru-ն:
ԱՄՆ-ի Կոնգրես օրինագիծ է ներկայացվել, որը թույլ կտա նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ այն դեպքում, եթե “վեցնյակի” երկրներին և Թեհրանին հունիսի 30-ից հետո չհաջողվի համաձայնության գալ Իրանի Իսլամական Հանրապետության հետ "միջուկային ծրագրի" հարցի շուրջ:
Իրանի արտաքին գործերի նախարարի իրավական ու միջազգային հարցերով տեղակալ Սեյեդ Աբաս Արաղչին,մատնանշելով այն կետը, որ Իրան-«Վեցնյակ» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) բանակցություններում գլխավոր հարցերի շուրջը տարաձայնությունները շարունակվում են, նշել է, որ միջուկային բանակցությունները, որի 7-րդ շրջանը անցած ուրբաթ ավարտվեց, առավելագույնն երկու շաբաթից կվերսկսվի եվրոպական քաղաքներից մեկում:
Մինչ Իրանի և «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) անդամ երկրների պատվիրակությունները Վիեննայում «գլուխ են կոտրում» Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հանգելու համար, Թեհրանի տարածաշրջանային հակառակորդներից Իսրայելն անթաքույց «մտահոգությամբ» է արձագանքում ստեղծված իրավիճակին:
Եվրոպական դատարանը վճռել է, որպեսզի վերացվեն Իրանի միջուկային ծրագրին հնարավոր կապ ունենալու առնչությամբ Իրանի «Շարիֆ» տեխնոլոգիական համալսարանի դեմ կիրառվող Եվրամիության պատժամիջոցները:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: