Հայերեն   English   Русский  
պայթյուն
Շրի Լանկայի Պուգոդա շրջանում, որը գտնվում է մայրաքաղաք Կոլոմբոյից 40 կմ հեռավորության վրա, պայթյուն է որոտացել, հաղորդում է News1st-ը՝ հղում անելով ոստիկանությանը:
Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյում օրեր առաջ իրականացված պայթյունների շարքի հետևանքով վերջին տվյալներով զոհերի թիվը 359-ի է հասել: Այդ մասին հայտնում է Ada Derana պորտալը` հղում անելով տեղական ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչին: Գրում է Russian.rt.com-ը:
Շրի Լանկայի իրավապահները Կատանա քաղաքում գտնվող ռեստորաններից մեկում ռումբ են վնասազերծել, հաղորդում է Newsfirst-ը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Շրի Լանկայում կիրակի տեղի ունեցած սերիական պայթյունների պատասխանատվությունը, հաղորդում է AP-ը:
Օրեր առաջ Շրի Լանկայում իրականացված պայթյունների շարքի կապակցությամբ ձերբակալված կասկածյալների թիվը 40-ի է հասել: Գրում է Russian.rt.com-ը:
Շրի Լանկայում իրականացված պայթյունների շարքի հետևանքով զոհերի թիվը հասել է 310-ի: Այդ մասին հաղորդում է News 1st հեռուստաալիքը` հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը: Գրում է Russian.rt.com-ը:
Նախօրեին աշխարհը ցնցվեց Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյում և պետության այլ քաղաքներում որոտացած ուժգին պայթյունների շարքերի մասին տեղեկության տարածումից: Իսկ ժամեր առաջ հայտնի է դարձել, որ այսօր սակրավորներին հաջողվել է ևս մեկ ահաբեկչական հարձակում կանխել: Գրում է Spletnik.ru-ն:
News First հեռուստաալիքի փոխանցմամբ` Շրի Լանկայում մի շարք պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 290-ի: Գրում է Russian.rt.com-ը:
Շրի Լանկայում արդեն 8-րդ պայթյունն է որոտացել: Զատկի տոնակատարությունները արնահեղության վերածած ահաբեկչական գործողությունների շարքին արդեն զոհ է գնացել 187 մարդ, մոտ 500 վիրավոր են:
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի կենտրոնում պայթյուն և հրաձգություն է տեղի ունեցել: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: