Հայերեն   English   Русский  
պայթյուն
Կահիրեի կենտրոնում ռելսերից դուրս եկած գնացքում բռնկված հրդեհի հետևանքով մոտ քսան մարդ է զոհվել: Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը` հղում անելով Եգիպտոսի տրանսպորտի նախարարության աղբյուրին: Գրում է Gazeta.ru-ն:
Nation պարբերականի փոխանցմամբ` Նիգերիայի հյուսիս-արեւելքում միանգամից մի քանի պայթյուն է տեղի ունեցել նախագահական ընտրությունների օրը: Գրում է Gazeta.ru-ն:
Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում տեղի ունեցած պայթյունից հետո է հրդեհ է բռնկել։
Դոնեցկի կենտրոնում երեք պայթյուն է որոտացել։ Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը` հղում անելով Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ներքին գործերի և արտակարգ իրավիճակների նախարարություններին: Գրում է Russian .rt.com-ը։
Ֆիլիպինական Մինդանաո կղզում անհայտ անձը նռնակ է նետել մզկիթի ուղղությամբ: Միջադեպի հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել: Գրում է Russian.rt.com-ը:
Պակիստանի հյուսիսում ոստիկանության բաժանմունքի վրա իրականացրած հարձակման հետևանքով հինգ մարդ է զոհվել, ևս 19-ը` վիրավորվել: Գրում է Gazeta.ru-ն:
«Синьхуа» լրատվական գործակալության փոխանցմամբ` Աֆղանստանում մայրաքաղաք Քաբուլից հարավ-արևմուտք ընկած Մայդանշահր քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել, 27-ը` վիրավորվել: Գրում է Gazeta.ru-ն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին՝ Թբիլիսիի Դիդի Դիղոմի թաղամասում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել:
Հունվարի 16-ին Թբիլիսիի Դիղոմի թաղամասի բնակելի շենքերից մեկում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի արդյունքում գրանցված զոհերի և տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։
Դեկտեմբերի 16-ին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի առաջնագծերից մեկում տեղի ունեցած հակահետևակային ականի պայթյունի հետևանքով պաշտպանության բանակի 2 սպա մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: