Հայերեն   English   Русский  
նախագահական ընտրություններ
Fox News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակն ամենավատ բան էր, որ կարող էր տեղի ունենալ Ռուսաստանի համար: Գրում է Gazeta.ru-ն:
Առաջիկա կիրակի՝ հոկտեմբերի 28-ին, Վրաստանում տեղի կունենան նախագահական ընտրություններ։ Այն կլինի ուղիղ կերպով նախագահի վերջին ընտրությունը։ Այլևս ամբողջությամբ խորհրդարանական կառավարման համակարգի անցած Վրաստանում հետագայում նախագահ կընտրի 300 հոգանոց ընտրական կոլեգիան։ Ընդ որում, 2017թ․ սահմանադրական փոփոխություններով նախագահի լիազորությունները բավականին կրճատվել են։
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ ամերիկյան ընտրություններում Ռուսաստանի «միջամտությունից» առաջին հերթին Մոսկվան է տուժել: Գրում է Gazeta.ru-ն:
ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը The Atlantic ամսագրի համաժողովի շրջանակներում ելույթի ընթացքում զուգահեռ է անցկացրել 2016 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին ենթադրյալ ռուսական միջամտության և 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների միջև: Գրում է Gazeta.ru-ն:
Վրաստանի քաղաքացիություն ստանալու պահանջով երկրի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին դիմել է երկրի գործող նախագահ Գեորգի Մարգվելաշվիլուն: Գրում է Russian.rt.com-ը:
Bloomberg գործակալության հիմնադիր Մայքլ Բլումբերգը կարող է իր թեկնածությունն առաջադրել 2020 թ. կայանալիք նախագահական ընտրություններում: Գրում է Russian.rt.com-ը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում պետական պարգևների շնորհման ժամանակ հայտարարել է, որ իր համար ամենաթանկ մրցանակը նախագահական ընտրություններում ռուսների քվեն էր: Գրում է Russiaqn.rt.com-ը:
Հունիսի 24-ին տեղի ունեցան նախագահական և խորհրդարանական ընտրություններ Թուրքիայում: Ընտրությունների արդյունքում ձայների 52.5 տոկոսով նախագահ է ընտրվել Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իսկ նրա «Արդարություն և զարգացում» կուսակցության և «Ազգայնական շարժում» կուսակցության դաշինքը միասին խորհդարանում կունենա մանդատների 53.6 տոկոսը:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը պաշտոնապես հայտարարել է 2020թ. կայանալիք Արցախի նախագահի համաժողովրդական ընտրություններին իր թեկնածությունը չառաջադրելու մասին:
Եվրոպական միությունը կոչ է անում Վենեսուելայում միջազգային չափանիշներին համապատասխան նոր նախագահական ընտրություններ անցկացնել: Այդ մասին նշվել է ԵՄ Խորհրդի տարածած հայտարարության մեջ: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: