Հայերեն   English   Русский  
​ՀՀ կառավարություն
Նոյեմբերի 5-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած՝ Հայաստանի Հանրապետությանվարչապետ Կարեն Կարապետյանին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել Երևանի Հանրապետության փողոցի թիվ 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին Առաջին տպարան) իրականացված պայթեցման աշխատանքների հետ կապված հարցին:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կարեն Կարապետյանի կառավարությունում առաջին նշանակումներից հետո շրջանառության մեջ մտավ տեխնոկրատների կառավարություն տերմինը։
ՀՀ կառավարությունում տեղի ունեցան վերջին փոփոխությունները:
Իմ անձնական տեսակետը այս դեպքում կարեւոր չէ, կարեւորը ղեկավարների որոշումն է, արդյոք վարչապետը կառաջարկի, եւ արդյոք նախագահը կնշանակի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք նոր կառավարությունում ինքը տեղ կունենա,հաղորդում է news.am-ը:
«Կարեն Կարապետյանը խելոք, պատրաստված մարդ է և որպես քաղաքապետ էլ իրեն դրսևորեց որպես լավ աշխատող, բայց եթե նրան չհաջողվի ձևավորել որպես միասնական նպատակներ ունեցող և որպես մի թիմ հանդիսացող կառավարություն, փոխարենը տարբեր տեղերից նախարարներ գան` աստված գիտի, թե ինչ նպատակներով, ապա այդ դեպքում դժվար թե նա կարողանա կատարել այն փոփոխությունները, որ այժմ անհրաժեշտ են Հայաստանին»,-այսօր Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հանրային խորհրդրի նախագահ Վազգեն Մանուկյանը` ...
ՀՀ Արդարադատության նախարարության երկու գործակալությունները կմիավորվեն: Որոշումը կայացվել է կառավարության սեպտեմբերի 8-ի նիստի ժամանակ:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է, որ 99,9 տոկոսով վստահ է, որ Կարեն Կարապետյանն է լինելու նոր վարչապետը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: