Հայերեն   English   Русский  
​ՀՀ կառավարություն
Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 22-ի նիստում մի քանի ընկերությունների արտոնություններ տվեց:
Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 22-ի նիստում որոշում կայացրեց մերժել ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է խորհրդարանական լսումներ հրավիրելու լիազորություն ունեցող անձանց շարքում ներառելով նաև Ազգային ժողովի նախագահի տեղակալներին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում արած գրառմամբ տեղեկացրել է, որ
Հանրապետության ողջ տարածքում իրականացվում են աննախադեպ ծավալով ճանապարհաշինական աշխատանքներ։ Այս տարի կվերանորոգվի 330 կմ միջպետական, համապետական և տեղական ճանապարհ։ Բացի դրանից հիմնանորոգվում են Վանաձոր-Ալավերդի ճանապարհը, ինչպես նաև Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի երկու կամուրջները։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարության ֆեյսբուքյան էջից:
Կառավարությունը հաղորդագրություն է տարածել Նիկոլ Փաշինյանի Ամուլսարի հանքի հետ կապված քննարկումից: Ըստ այդ հաղորդագրության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր քննարկում է հրավիրել Ամուլսարի հանքի վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ կառավարության անդամներ, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, Ջերմուկ համայնքի ավագանու անդամները, Գորայք, Զառիթափ, Ջերմուկ համայնքների բնակիչները, կրթական և առողջարանային հաստատությունների ներկայացուցիչներ, բնապահպաններ:
Ծաղկաձորում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումը: Համաժողովին ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Հիշեցնենք, որ նման համաժողովներ անցկացվել են Արարատի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Շիրակի մարզերում:
Այսօր՝ օգոստոսի 15-ին, Կառավարության նիստում թույլատրվեց «Օրիոն գրուպ» ՓԲԸ–ին 5 տարով շահագործողի կարգավիճակով գործունեություն ծավալել «Էկոս» ազատ տնտեսական գոտում։
Կառավարությունն այսօրվա՝ օգոստոսի 15-ի նիստում ընդունեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից ներկայացված բանտային բժշկության ոլորտում բարեփոխումների վերաբերյալ օրենքի նախագծերի փաթեթը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերաբաշխում է իրականացրել իր բյուջեում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար լրացուցիչ աջակցող սարքերի ձեռքբերման նպատակով։Խոսքը հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների, վերականգնմանն աջակցող այլ տեխնիկական միջոցներ ստանալու նպատակով տրամադրվող պետական հավաստագրերով տրվող միջոցների մասին է։
Կառավարությունն այսօրվա՝ օգոստոսի 15-ի նիստում ընդունել է «Դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, դեղատոմսերի ձևերը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագիծը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: