Հայերեն   English   Русский  
​ՀՀ կառավարություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկությամբ օգոստոսի 8-ի կառավարության նիստում վերաբաշխում կատարվեց ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում: Մասնավորապես, Կառավարության ընդունված որոշմամբ ՝ «Կրթության և գիտության ոլորտի այլ միջոցառումներ» ծրագրով նախատեսված 14 մլն. 813.2 հազար դրամ գումարը հատկացվել է «Դպրոցականների շախմատի աշխարհի առաջնության» կազմակերպմանը:
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Պաշտպանության նախարարության ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է ավելացնել պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների դրամական ապահովության չափերը, այդ թվում՝ առանձնացնելով հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահության մեջ գտնվող զինվորների դրամական ապահովության չափը, որը կրկնակի է։
Գործադիրի այսօրվա որոշմամբ, «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում» միջոցառման շրջանակներում Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզպետարաններին հատկացվեց 560 մլն դրամ: Այդ գումարի շրջանակներում նախատեսվում է լուծել 61 ընտանիքի բնակարանային խնդիր:
Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 8-ի նիստում որոշում կայացրեց գումար հատկացնել Երևան քաղաքին:
Այսօր՝ օգոստոսի 8-ին, Կառավարության նիստից առաջ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Գրիգորյանին խնդրեց տեղեկություն տրամադրել Ամուլսարի հանքի հետ կապված գործով։
Կառավարությունն այսօրվա՝ օգոստոսի 8-ի նիստում ընդունել է անպտղության հաղթահարմանն ուղղված որոշումը:
Այսօր՝ օգոստոսի 8-ին, Կառավարությունը հավանություն տվեց «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության ձևը, չափը, աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի ձևը, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև դիմումի քննարկման և աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծին:
Գործադիրի որոշմամբ, կառավարության պահուստային ֆոնդից աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվեց 4 մլն 320 հազ. դրամ: Վերջինս դրամաշնորհի պայմանագրով այն կհատկացնի «Հայաստանի Հանրապետության վետերանների միավորում» հասարակական կազմակերպությանը՝ Հայրենական մեծ պատերազմի 30 մասնակցի համար առողջարանային բուժման ուղեգրեր ձեռք բերելու համար:
2015-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում: Այդ մասին նշվում է ՀՀ Կառավարության ֆեյսբուքյան էջում:2019-ի հունիսի դրությամբ, վերջին 15 ամիսների ընթացքում Հայաստանի արտաքին պետական պարտքը նվազել է 120 մլն դոլարով կամ 2.1%-ով:
Այսօր՝ օգոստոսի 1-ի նիստում Կառավարությունը հավանություն տվեց ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու նախագծին, որի հանձնարարությունը տվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Մաքսատան ստեղծման համար հատկացվելու է Գյումրիում պաշտպանության նախարարության ենթակայության ներքո գտնվող 21.5 հեկտար մակերեսով տարածքը: Գյումրիում այս կենտրոնի ստեղծման համար անհրաժեշտ է լինելու 181 միլիոն դրամ։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: