Հայերեն   English   Русский  
​ՀՀ կառավարություն
Կառավարությունը հաստատել է 2008թ.–ի մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով տուժածներին ու նրանց իրավահաջորդներին փոխհատուցում տրամադրելու կարգը։
Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց սպորտի բնագավառում նշանակելի նվաճումներ ունեցող Դավիթ Օվասապյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին որոշման նախագծին: Օվասապյանին տարկետում ըրվեց մինչև 2023 թվականի ամառային զորակոչը:
Այսօր առավոտից Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա սկսած Քաղցրաշեն համայնքի բնակիչների հետ հանդիպման էր եկել Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Գուլյանը, որը պնդում էր, որ համայնքի բնակիչների մեծ մասը պայմանագիր չունեն Ջրային կոմիտեի հետ։Բնակիչներն էլ հակադարձեցին. ՋՕ–ի հետ պայմանագիր ունեն, սակայն ջուր չեն ստանում, իսկ ՋՕ ներկայացուցչի խոսքով՝ 520 հեկտարից միայն 140 հեկտարը պայմանագիր ունեն։
Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչները, որ առավոտից բողոքի ակցիա են սկսել Կառավարության շնեքի դիմաց, քիչ առաջ նստացույց սկսեցին: Նրանք բողոքում են իրենց համայնքում ոռոգման ջրի խնդրից։Գյուղացիների խոսքով՝ համայնքի բնակիչները ոռոգման ջրի սակավության պատճառով թշնամացել են. «Ամբողջ գյուղը թշնամի է դարձել, 200 հոգի կռիվ են անում ջրի համար, մարդիկ չեն կարողանում ապրեն։ Չեն եկել կառավարությանն ասել փող տուր, նպաստ տուր, ընդամենն ասում ենք առ փողը, ջուր տվեք, ապրենք։ Նենց են անում որ ՀՀԿ–ին երանի տանք, ...
«168 ժամ» թերթը գրում է. «Օրերս Սոցիալական ապահովության ծաառյության (ՍԱԾ) պետի տեղակալ, նախկին ակտիվիստ Արսեն Օհանյանը Ֆեյսբուքով
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Կառավարության նիստում վախենում են քննարկել պատգամավորների, խմբակցությունների ներկայացրած նախագծերը, որ հրապարակային հայտնած կարծիքներից չխայտառակվեն
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերության կոչ է արել ՀՀ կառավարությանը մասնակցել «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ»-ում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը:
Վաղը՝ հուլիսի 9-ին, Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վիետնամի առևտրի պալատի ղեկավարության և վիետնամցի մոտ երկու տասնյակ խոշոր գործարարների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: