Հայերեն   English   Русский  
Վարդան Արամյան
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կառավարության այսօրվա նիստի ընթացքում ներկայացրեց Կառավարության 2018 թվականի պետական բյուջեի նախագծի ցուցանիշներում փոփոխությունները և ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում ու լիագումար նիստում բյուջեի նախագծի քննարկման արդյունքներով ԱԺ մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների և անհատ պատգամավորների կողմից ՀՀ կառավարություն ներկայացված առաջարկությունների ու եզրակացությունների ամփոփաթերթը:
Կառավարության նիստի ընթացքում այսօր ներկայացվեց հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը: Փոփոխություններից մեկը վերաբերում է հիփոթեքային վարկերը մարելու համար նախատեսված եկամտահարկի փոխհատուցմանը: Դա վերաբերում է նորակառույց շենքերում բնակարանների գնմանը:
Պարզվում է՝ պետությունը ամեն տարի բյուջեից միջոցներ է հատկացնում նավամոդելային սպորտի զարգացման համար: 2016, 2017, 2018 թվականներին նույն գումարներ են հատկացվել՝ նույն թվով միջոցառումների և մասնակիցների համար:
«2018 թվականի բյուջեով թոշակները չեն ավելանալու,նպաստները չեն ավելանալու, նվազագույն աշխատավարձը չի ավելանալու, առողջապահության ծախսերը նվազում են 5 մլրդ դրամով, սոցիալական ծախսերը նվազում են 300 մլն դրամով, կրթության ծախսերը նվազում են 700 միլիոն դրամով, արտաքին պարտքը աճում է»,-ԱԺ-ում 2018թ Պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր պնդումներն արեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և խնդրեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին ապացուցել հակառակը:
«2017 թվականի 9 ամսիների տնտեսական ակտիվության ցուցանիշները վկայում են, որ ունենք բարձր աճի տեմպեր, ինչը հիմք է տալիս կանխատեսելու, մինչև 2017-ի տարեվերջ տնտեսական աճի ծրագրված ցուցանիշը մենք կգերակատարենք: 2017 թվականի բյուջեի նախագծի հիմքում ընկած էր 3,2% տնտեսական աճ, բայց, ամենայն հավանականությամբ, կունենանք ավելի բարձր տնտեսական աճ՝ շուրջ 4-4,3%»:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Վաշինգտոնում Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպումների շրջանակներում հանդիպել է Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Հայկական պատվիրակության կազմում եղել են փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը և այլ պաշտոնյաներ:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի գլխավորած պատվիրակությունը Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպումների շրջանակներում մասնակցել է Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներին նվիրված քննարկմանը, որը վարել է Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենի տեղակալ Տաո Ժանգը:
Հոկտեմբերի 5-ին Երևանում տեղի է ունեցել Շեֆիլդի համալսարանի Սիթի Քոլեջ միջազգային ֆակուլտետի «Executive MBA» ծրագրի երկրորդ փուլի մեկնարկին նվիրված միջոցառումը, որին ներկա է գտնվել ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նախարարը շնորհավորել է ուսանողներին իրենց հայրենիքում վերոնշյալ ծրագրից օգտվելու հնարավորության համար և նշել, որ այս դասընթացը կօգնի նրանց մրցունակության բարձրացմանը, կարողությունների, հմտությունների ու գիտելիքների զարգացմանը և կնպաստի նաև մեր երկրի առաջընթացին: Նախարարը նաև նշել ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: