Հայերեն   English   Русский  
Վարդան Արամյան
Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում նախքան օրակարգային հարցերի քննարկումը գործադիրի ղեկավարը հանդես է եկել աշխատանքային արտակարգ ռեժիմի անցնելու վերաբերյալ հայտարարությամբ: «Անցել են ընտրությունները շատ ավելի հանդուրժողական մթնոլորտում: Մեր թիմը ստացել է մեր երկրում փոփոխություններ անելու քվե: Իմ հորդորը մեր բոլոր թիմակիցներին հետևյալն է՝ աշխատանքային ռեժիմի, համապատասխան ջանքերի, պատասխանատվության և բոլոր գործողությունների մասով հայտարարում ենք արտակարգ իրավիճակ: Ուրախացնում եմ ձեզ, որ մեր ...
ՀՀ ֆինանսերի նախարար Վարդան Արամյանն ընդունել է ԱՄՆ Թավթսի համալսարանի Ֆլետչերի դիվանագիտության դպրոցի պատվիրակությանը, որի անդամներն էին դպրոցի թվով 4 դասախոսներ և 68 ուսանողներ:
2017 թվականի տարեսկզբից նկատվում է տնտեսության աշխուժացում:
Մարտի 16-ին կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի ներկայացմամբ՝ գործադիրը համաձայնություն է տվել Հայ-ռուսական համաձայնագրում համապատասխան փոփոխությունների նախագծին:
Մարտի 6-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունեց Սևծովյան առևտրի և զարգացման բանկի գլխավոր քարտուղար Սերաֆիմ Ցոկասի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը քննարկեցին ներկա համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերը: Այս համատեքստում ՀՀ ֆինանսների նախարարը շեշտեց, որ Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կողմից նախագծվող և իրականացվող ծրագրերը բավականաչափ առանձնահատուկ են, և որ բանկը կարողանում է իրականացնել էապես տարբերվող արդյունավետ քաղաքականություն: Վարդան ...
Մարտի 3-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի հետ:
Կառավարության նիստից հետո լրագրողները ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանից հետաքրքրվեցին, թե որքա՞ն ժամանակ Հայաստանը ստիպված կլինի խոշոր ծավալի արտաքին պարտքեր կուտակել` ի նկատի ունենալով, մասնավորապես, առաջիկայում վերցվելիք 350 մլն դոլար պարտքը:
Ինչ ծրագրեր ունի կառավարությունը Գյումրու համար, զարգացման ինչ հեռանկարներ կան այս քաղաքում. Կառավարության ղեկավարի բարձրաձայնած ոլորտների մասին Գյումրիում խոսել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Կառավարությունն ու Գյումրու քաղաքապետարանը ստորագրել են մայր համաձայնագիրը, որով քաղաքին կփոխանցվի 23.8 մլն եվրոյին համարժեք գումար: Այս դրամաշնորհային ծրագրի առաջին պայմանագիրը կնքվել է Լոնդոնում 2016-ի ամռանը՝ ՎԶԻԲ-ի ՀՀ կառավարության և Գյումրու քաղաքապետարանի միջև: Որպեսզի վարկը հաստատվի և ծրագիրը հասնի Գյումրի, նախագիծը հաստատվեց նաև Ազգային Ժողովում, վերջնական համաձայնագիրը ստորագրվեց Գյումրու քաղաքապետարանի և ՀՀ ֆինանսների նախարարության միջև:
Դեկտեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ամփոփեց 2016 թվականն՝ անդրադառնալով նաև 2017-ի ծրագրերին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: