Հայերեն   English   Русский  
Բողոքի ցույց
Կամքի օրը, որը Բելառուսում նշում են մարտի 25-ին՝ Բելառուսի Ժողովրդական Հանրապետության հռչակման օրը, այս անգամ ուղեկցվել է չարտոնված ցույցերով և ձերբակալություններով:
Ադրբեջանում ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը ապրիլի 9-ին սոցիալական պահանջներով բողոքի ցույց կանցկացնի:
Պոլսահայ մտավորական, լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստը տեղի կունենա այսօր՝ փետրվարի 6-ին:
Հունվարի 20-ին տեղի կունենա ԱՄՆ 45-րդ նախագահի՝ Դոնալդ Թրամփի երդման արարողությունը: Միջոցառումը խոստանում է լինել հակասական, ինչպիսին և ընտրություններն էին:
Հայաստանում Բելառուսի դեսպանատան առջև հունվարի 16-ին բողոքի ակցիա է անցկացվել` ի պաշտպանություն ճանապարհորդ-բլոգեր Ալեքսանդր Լապշինի:
Սիրիայի Հալեպ քաղաքի բնակչության դեմ հարձակումների առնչությամբ Անկարայում Իրանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել, որը կազմակերպել են Թուրքիայի երիտասարդական հիմնադրամը, Կրոնի ազատության պլատֆորմը և մի խումբ սիրիացի ուսանողներ:
Ադրբեջանում՝ Աղսթաֆա քաղաքի շրջանային դատախազության շենքի մոտ, հարյուրավոր մարդիկ բողոքի ցույց են կազմակերպել՝ պահանջելով այդ մարմնի ղեկավարի հրաժարականը: Այս մասին հաղորդում է «Ռադիո Ազադլըխ»-ը:
Այսօր Կառավարության շենքի դիմաց հավաքվել էին Սարի թաղի բնակիչները: Նրանք պահանջում են, որ հուլիսի 19-ի գործով ձերբակալված 9 անձինք ազատ արձակվեն:
Գրեթե 7 հազար հույներ հավաքվել են Աթենքի Սինտագմա հրապարակում, որպեսզի իրենց կառավարությունից պահանջեն պաշտպանել իրենց աշխատավարձերն ու թոշակները, ինչպես նաև վերականգնել գործարարների և արհմիությունների միջև բանկցությունները: Գրում է Russian.rt.com-ը:
Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Ֆրանսիայի մայրաքաղաքում հոկտեմբերի 16-ին տասնյակ հազարավոր քաղաքացիներ ընդդեմ միասեռ ամուսնությունների երթի են դուրս եկել: Ոստիկանության ներկայացուցիչները հայտարարում են, որ բողոքի ցույցերին, որոնք ավարտվել են Տրոկադերո հրապարակում, ավելի քան 24 հազար մարդ է մասնակցել: Իսկ երթի կազմակերպիչների հավաստմամբ` մասնակիցների թիվը գրեթե 200 հազար է եղել: Գրում է Gazeta.ru.-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: