Հայերեն   English   Русский  
Ֆրանսիա
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է առաջին պաշտոնական տվյալները այսօրվա ցույցերի մասնակիցների թվի մասին: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով AFP գործակալությանը, ընդհանուր հաշվով փողոց է դուրս եկել 27 հազար մարդ:
Ինչպես տեղեկացմում է «ՌԻԱ նովոստի» գործակալության թղթակիցը, Փարիզում սկսվել է «Դեղին ժիլետների» կողմնակիցների 10-րդ բողոքի ցույցը: Տեղի ժամանակով 11:30-ին (14:30 երժ) Ֆրանսիայի մայրաքաղաքի 7-րդ թաղամասում՝ Հաշմանդամների ծառուղիում, հավաքվել է մի քանի հարյուր մարդ, մարդիկ շարունակում են հավաքվել:
Մի քանի պայթյուններ են որոտացել Լիոնի համալսարանի մասնաշենքերից մեկում: Այդ մասին տեղեկացնում է The Independent պարբերականը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանը ցանկանում է լքել Հայաստանը և բուժման համար մեկնել Ֆրանսիա:
«Դեղին ժիլետների» ցույցերն այսօր Ֆրանսիայի տարբեր քաղաքներում հավաքել են 32 հազար մարդ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով BFM հեռուստատեսությանը, որն էլ իր ոչ պաշտռոնական տեղեկությունները ստացել է ուժային կառույցներից:
«Կարմիր վզկապների» շարժումը, որ ձևավորվել է Ֆրանսիայում ի նշան բողոքի «Դեղին ժիլետների» շարժաման մասնակիցների կատարած շարունակական ավերածությունների ու մայրուղիների փակման դեմ, զորակցել է Փարիզում ցույց կազմակերպելու նախաձեռնությանը:
60 տարի առաջ՝ 1959 թ. հունվարի 8-ին, իր պաշտոնը ստանձնեց Ֆրանսիայի հինգերորդ Հանրապետության առաջին նախագահը:
Նոր օրենքը, որ պատրաստում է Ֆրանսիայի կառավարությունը, էապես կխստացնի ցույցերի ժամանակ անկարգությունների մասնակիցների պատիժը, ընդհուպ անհատական նյութական պատասխանատվությունը: Այդ մասին երեկ հայտարարել է երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպը TF1 հեռուստատեսության եթերով:
Փարիզում՝ Բաստիլի հրապարակում, հարյուրավոր կանայք՝ դեղին ժիլետներով, հավաքվել էին բողոքի ցույցի: Ձեռքներին դեղին փուչիկներ պահած՝ ցուցարար կանայք «Մարսելյոզը» երգեցին Բաստիլի օպերայի աստիճաններին, այնուհետև ուղղվեցին դեպի Հանրապետության հրապարակ:
Ֆրանսիացիների գրեթե 80 տոկոսի համար ցանկալի է «հարստության հարկի» վերականգնումը: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով այսօր հրապարակված այն հարցումի արդյունքները, որն անցկացրել է Ifop սոցիոլոգիական ծառայությունը Le Journal du Dimanche թերթի պատվերով:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: