Հայերեն   English   Русский  
Հրանտ Բագրատյան
«... Եթե սա կատարվի, դա նորից աղետ է, ոչ մի դրական տեղաշարժ չկա»,-­Ազգային Ժողովում 2017թվականի ՀՀ պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը` նկատելով, որ Կառավարությունը 2017­-ի բյուջեի նախագծով` տնտեսական աճը պայմանավորում է արտաքին զարգացումներով և 2016 թվականին իրականացված խթանող հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությամբ:
58 կողմ, 21 դեմ ձայների հարաբերակցությամբ ԱԺ արտահերթ նիստում ընդունվեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:
Մայիսի 5-ին ՀՀ Կառավարությունը հավանության արժանացրեց «Արցախի անկախությունը ճանաչելու մասին» ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հեղինակած օրինագիծը: Ըստ հիմնավորման` օրենքի նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կողմից կճանաչվի Արցախի փաստացի կարգավիճակը` ելնելով նրանից, որ Արցախի Հանրապետությունը բավարարում է ինքնիշխան պետության համար միջազգային օրենքի բոլոր նախապայմանները:
ՀՀ Կառավարության այսօրվա՝ մայիսի 5-ի նիստի քննարկմանն էր ներկայացված Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու վերաբերյալ օրենքի նախագիծ:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Ռիա Նովոստիի» հետ զրույցում նշել է, որ Մոսկվան Ղարաբաղը ճանաչելու հայ պատգամավորների նախաձեռնության մեջ խուճապի առաջացման հիմքեր չի տեսնում:
ՀՀ կառավարությունը կքննարկի «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը եւ Հրանտ Բագրատյանը:
«Պարոն Հարությունյան, սուտը մնում է սուտ, եթե այն հիմնավորում եք, չի դադարում սուտ լինելուց, հիմնավորված սուտը նույնպես սուտ է»,- Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ ԱԺ ամբիոնից դիմելով Դավիթ Հարությունյանին ասաց Հրանտ Բագրատյանը:
Պատգամավոր Հրանտ Բագրատյանը առաջնագծում ընթացող կռիվների մասին հետաքրքիր դրվագներ է պատմում:
Պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան էր էջում առաջնագծից ստացված տպավորություններով է կիսվել:«ԼՂՀ Նախագահից, վարչապետից, ԱԺ պատգամավորներից հետաքրքիր պատմություններ լսեցինք ռազմաճակատի այն հատվածներից, ուր առայժմ չենք հասցրել լինել։ Շատ տպավորիչ էր Չաղլիկի (իմ որակումն է) պատմությունը։
Չարժե մեկ անգամ ևս հիշեցնել, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանական զինուժը նախահարձակ գործողություններով Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով աննախադեպ ռազմական գործողություններ սանձազերծեց: Այս հարցը դիտարկենք քաղաքական տեսանկյունից` հասկանալու համար, թե ինչով կարող էր այն պայմանավորված լինել, ինչ նոր իրավիճակ է ստեղծում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ու հետագա տարածաշրջանային քաղաքական զարգացումների համար ինչ նոր նախադրյալներ է առաջ բերում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: