Հայերեն   English   Русский  
Արցախի Հանրապետություն
«Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցության բոլոր պատգամավորները որոշել են մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին ամսական 10.000 ՀՀ դրամ սեփական աշխատավարձից տրամադրելու համահայկական ակցիային:Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ազգային ժողովի պատգամավոր Արպատ Ավանեսյանը՝ նշելով, որ նման որոշում կայացվել է խմբակցության՝ այսօր տեղի ունեցած նիստում:
Ռուսաստանը եւ Ադրբեջանը կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում փոխզիջում գտնելու հնարավորություն կա: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, դեկտեմբերի 3-ին Բաքվում հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Նոյեմբերի 17-21 տեղի է ունեցել Հայաստանը և Արցախը ներկայացնող լրագրողների այց Ադրբեջան և ադրբեջանցի լրագրողների հայելային այց հայկական երկու հանրապետություններ։
Չգիտեմ, դուք ոնց, բայց ես անհանգիստ եմ, ինձ բոլորովին դուր չեն գալիս էս հայ-ադրբեջանական մերձեցման երեկոները եւ ցերեկույթները
Նոյեմբերի 27-ին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը պաշտպանական գերատեսչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ աշխատանքային շրջայցով եղել է կենտրոնական և հյուսիս-արևելյան ուղղությամբ գործող մի շարք զորամասերում, մասնակցել նորակառույց ճաշարանի, կաթսայատան ու զորանոցի բացման արարողություններին:
Նոյեմբերի 26-ին Քաշաթաղի շրջբուժմիավորումից հաղորդում է ստացվել Արցախի ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին առ այն, որ ժամը 13:35-ին սննդային թունավորումով իրենց մոտ բուժօգնության են դիմել Քաշաթաղի շրջանի բնակչուհի 62-ամյա Ս. Ա.-ն, ՀՀ Վայոց ձորի մարզի բնակիչ 25-ամյա Կ. Մ.-ն, ՀՀ Երևան քաղաքի բնակիչ 24-ամյա Զ. Կ.-ն և Շահումյանի շրջանի բնակչուհի 26-ամյա Ա. Մ.-ն:
ՀՀ գլխավոր դատախազն աշխատանքային այցով գտնվում է Արցախի Հանրապետությունում:
Նոյեմբերի 25-ին ժամը 18:10-ին Մարտակերտի շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 18:00-ին գլխուղեղի ցնցումով իրենց մոտ է ընդունվել ՀՀ Վայոց ձորի մարզի բնակիչ, 1997թ. ծնված Վ. Ս.-ն, հայտնում են Արցախի Հանրապետության ոստիկանությունից։
Հաշտության հասնելը փաստաթուղթ ստորագրելով չէ, այլ ժողովուրդները պետք է ներեն միմյանց։ Այդ համատեքստում, առաջին հերթին դա պետք է անի #Ադրբեջան/ի հասարակությունը,
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: