Հայերեն   English   Русский  
աստղեր
Որոշ հայտնի աստղեր իրենց կարծիքն են արտահայտել իսրայելապաղեստինյան կոնֆլիկտի վերաբերյալ:
Համաշխարհային մասշատաբի աստղ լինելը երաշխիք չէ, որ մարդիկ կճանաչեն ձեզ:Ռիհաննան հնարավոր է՝ ավելի քան 30 միլիոն ալբոմներ է վաճառել ամբողջ աշխարհում, սակայն երբ նրան հետապնդած տղամարդն Ամերիկայում ներկայացել է դատարան, դատավորը շփոթվել է՝ երգչուհու անունը լսելով:Երբ հայտնել են, որ 53-ամյա Քևին Մաքգլին ձերբակալվել է Ռիհաննային հետապնդելու համար, Նյու Յորքի դատավորն ընդունել էր, որ ինքը տեղյակ չէ, թե ով է Ռիհաննան:
Ջասթին Բիբերը պատրաստվում է դառնալ Calvin Klein-ի մոդել: Ըստ MailOnline-ի երգիչը պայմանագիր է ստորագրել CK-ի հետ:Calvin Klein-ից հայտարարել են, որ Ջասթինը լուսանկարվել է ֆիրմայի համար, իսկ արդյունքները կհրապարակվեն այս տարվա վերջերին:
Վենետիկում հսկա զբոսաշրջային նավերի առկայությունը և քաղաքին հասցվող դրանց հնարավոր վնասները դարձել են զբոսաշրջության ոլորտի ամենավիճահարույց թեմաներից մեկը:
Ֆորբսը Ռոբերտ Դաունի կրտսերին երկրորդ տարին անընդմեջ ճանաչել է կինոարտադրության մեջ ամենաշատ վաստակող դերասանը:49-ամյա դերասանի վաստակը և՛ 2012թ-ին, և՛ 2013թ-ին գնահատվել է 75 միլիոն դոլար:
Սպասվում է, որ Էլվիս Պրեսլիի մեքենան հաջորդ ամիս աճուրդում կվաճառվի 300,000 դոլարով:Էլվիսը Ռոլս Ռոյս Ֆանտոմ V-ը գնել էր 1963թ-ին և այն հագեցրել տվյալ ժամանակաշրջանի բոլոր հարմարություններով՝ ներառյալ հեռախոս, էլեկտրական պատուհաններ և միկրոֆոն:Մեքենան ի սկզբանե մուգ կապույտ գույն է ունեցել, սակայն Էլվիսը այն ներկել է արծաթագույն, քանի որ իր մայրիկին այցելելիս նրա հավերը անընդհատ կեղտոտում էին այն:
Լեդի Գագայի նախկին ասիստենտ Ջենիֆեր Օ'Նիլը հիշողությունների գիրք է հրատարակելու` «Փառքի հրեշը» վերնագրով:
Ըստ ամենայնի, 37-ամյա երգչուհին կրկին հղի է: Լրագրողները վերջին շրջանում նկատում են, որ նրա փորը զգալիորեն կլորացել է ու ԱԱ-ն ժամանակ ելույթին նա փակել է փորը, հագնված է եղել շատ համեստ ու զգուշորեն է շարժվել, հաղորդում է Fox News-ը:
Բեյոնսեն ոչ միայն աշխարհի ամենաազդեցիկ անձանցից մեկն է, այլև Ֆորբս ամսագիրը նրան ճանաչել է աշխարհի ամենաուժեղ հայտնի անձը:Ամսագիրը հրապարակել է հայտնի անձնանց ամենամյա 100-յակը, որի առաջին հորիզոնականում հայտնվել է Բեյոնսեն:
Նախագահ Սերժ Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: