Հայերեն   English   Русский  
բերման ենթարկվածներ
Ապրիլի 20-ի՝ ժամը 15:30-ի դրությամբ, ոստիկանությունում բերման է ենթարկվել 183 մարդ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ոստիկանների կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ: Սպանության և գողության փորձ կատարելու մեջ մեղադրվող Արթուր Ս.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 30.01.2016թ.-ին ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից:
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին և հանդիպել բերման ենթարկված և տվյալ պահին դեռևս այնտեղ գտնվող թվով յոթ անձանց,
Ոստիկանները բերման են ենթարկել Գևորգ Սաֆարյանին Այսօր՝ օգոստոսի 20-ին, ժամը 14:20-ի սահմաններում, նախագահական նստավայրի մոտակայքից ոստիկանները բերման են ենթարկել Գևորգ Սաֆարյանին:
Խիստ մտահոգված լինելով այսօր Երեւանի կենտրոնում տեղի ունեցած դեպքերով, ինչպես նաեւ դրանց հետեւանքով հարյուրավոր խաղաղ ցուցարարների, այդ թվում նաեւ՝ լրագրողների նկատմամբ Ոստիկանության կիրառած անհամաչափ ֆիզիկական ուժի եւ ակտիվիստներին պատճառած մարմնական վնասվածքների կապակցությամբ՝ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը սեփական նախաձեռնությամբ վարույթ է հարուցել:
«Իրազեկ Քաղաքացիների Միավորման» «թեժ գծի» միջոցով հնարավոր եղավ պարզել բաժին բերված քաղաքացիներից 127-ի անուն-ազգանունները, որոնցից շուրջ կեսի դեպքում հայտնի է նաև այն բաժինը, որտեղ գտնվում է քաղաքացին: Այս մասին հայտնում է Lurer.com-ը:
Գյումրիում առավոտյան վաղ ոստիկանները մեծ խմբերով այցելել էին թատերական հրապարակ, որտեղից բերման էին ենթարկել խաղաղ նստացույցի մասնակիցներին: Անկախ-ի թղթակիցը հայտնում է, որ նրանցից 7-ին այս պահին ազատ են արձակել՝ սկզբում մեկին, ապա մյուս վեցին:Հիշեցնենք, որ նրանց տարել են ոստիկանության «Կումայրի» բաժին:Մանրամասները՝ ավելի ուշ:
Նիկոլ Փաինյանը գրում է. «Կենտրոնի ոստիկանությունում խոսել եմ Կորյուն Դավթյանի, Արտակ Գևորգյանի, Թամարա Զախարյանի, Սվետլանա Ավագյանի, Միխայիլ Չերչինյանի, Լևոն Չոբանյանի, Արտյոմ Գրաբսկիի, Մարատ Դարբինյանի, Գուրգեն Ստեփանյանի, Գևորգ Խուրշուդյանի, Անտոն Իվչենկոյի, Վուրադ Վարձելյանի հետ:
«Այս պահին փորձում ենք ճշտել բերման ենթարկվածներից ով` որտեղ է և երբ նրանց ազատ կարձակեն»,-Անկախ-ի հետ զրույցում «Ոչ Թալանին» համակարգող խմբի ղեկավարներից Արտուշ Չիբուխչյանը: Վերջինից խոսքից պարզ դարձավ որ բերման ենթարկվածները գտնվում են ոստիկանական տարբեր բաժանմունքներում:
Pastinfo.am-ը գրում է.Նախնական տեղեկություններով, այսօր Բաղրամյան պողոտայից ոստիկանության բաժիններ է տարվել 237 անձ: «Փաստինֆո»-ի այս տեղեկությունները Ոստիկանության լրատվական վարչությունից ոչ հերքեցին, ոչ էլ հաստատեցին՝ հայտնելով, որ տվյալները ճշտվում են, սակայն նախնական տվյալներով բերման ենթարկվածների թիվն այդքան է:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: