Հայերեն   English   Русский  
Մոսկվա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում առաջին կուրսի ուսանողների հետ ունեցած հանդիպման շրջանակներում հայտարարել է, որ Մոսկվան չի ճանաչում համաշխարհային քաղաքականության մեջ Վաշինգթոնի անօրինական քայլերը: Գրում է Gazeta.ru-ն:
ՀՀ առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում է:
Օգոստոսի 21-ից 26-ը ՌԴ Մոսկվայի մարզում կայանալիք «ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին և ցուցահանդեսի բացմանը մասնակցելու նպատակով ՌԴ կմեկնի ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա, ուր այսօր ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնակցելու է մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում «Տանկային բիաթլոն» մրցման եզրափակիչ փուլի, ինչպես նաև «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցախաղերի հանդիսավոր փակման արարողության միջոցառումներին:
Հեղափոխության թավշյա բնույթն ամենևին չի նշանակում, որ նախորդ իշխանություններում ներգրավված անձինք պետք է ազատ գործելու հնարավորություն ունենան։ Այս մասին հայտարարել է հասարակական գործիչ, Մոսկվայի հայկական և ժողովուրդների մշակույթների թանգարանի հիմնադիր Ռուբեն Գրիգորյանը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը վերադարձել է Մոսկվա և շուտով կանցնի իր պարտականությունների իրականացմանը, ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
Երգիծաբան Եվգենի Պետրոսյանի և նրա կնոջ ու գործընկեր Ելենա Ստեպանենկոյի ամուսնալուծության մասին լուրն ամենքննարկվողներից է այս օրերին: Եվ հանրությանը հետաքրքրում է ոչ թե երևույթի հոգեբանական, այլ նյութական կողմը: Չէ՞ որ խաղասեղանին ահռելի գումար է դրված:
Միացյալ Նահանգների հակահետախուզությունը պարզել է, որ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը ավելի քան 10 տարի աշխատած ռուս մի կին կարող էր լրտեսությամբ զբաղվել: Այդ մասին հայտնում է The Guardian պարբերականը՝ հղում կատարելով հետախուզական ծառայությունների աղբյուրին: Գրում է Gazeta.ru-ն:
Սեփական հոր սպանության մեջ կասկածվող 3 հայուհիների եղբայրը՝ Արսեն Խաչատուրյանը լրագրողներին մանրամասներ է պատմել իր ընտանիքի մասին: Գրում է Russian.rt.com-ը:
Նախօրեին Մոսկվայում կայացել է դուստրերի կողմից օրեր առաջ դաժանաբար սպանված 57-ամյա հայազգի գործարար Միխայիլ Խաչատուրյանի հուղարկավորության արարողությունը: Խաչատուրյանի հուղարկավորությանը մասնակցած մի քանի անձինք լրագրողներին պատմել են սպանությունից հետո գործարարի հաշիվներից գումարների անհետացման մասին: Գրում է Rusarminfo.ru-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: