Հայերեն   English   Русский  
աստղային հյուրեր
Քանի դեռ Հադիդ քույրերը և շատ այլ հայտնի մոդելներ մասնակցում էին ամերիկյան Tommy Hilfiger ապրանքանիշի նոր հավաքածուի ցուցադրությանը, Նյու Յորքում մեկ այլ կարևոր միջոցառում էր տեղի ունենում` amfAR բարեգործական հիմնադրամի կազմակերպած ավանդական գալա երեկոն: Գրում է Spletnik.ru.-ն:
Նախօրեին Լոս Անջելեսի Sunset Tower Hotel հյուրանոցում տեղի է ունեցել Harper`s Bazaar ամսագրի հավաքույթը, որի շրջանակներում ամսագրի 150-ամյակի կապակցությամբ խմբագրությունը ներկայացրեց «150 ամենանորաձև կանանց»: Գրում է Spletnik.ru.-ն:
Նախօրեին Լոս Անջելեսում կայացել է ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի 23-րդ մրցանակաբաշխությունը (Screen Actors Guild Awards): Մրցանակաբաշխությանը բազմաթիվ համաշխարհային աստղեր են ներկա գտնվել, որոնք սիրով կարմիր գորգի վրա նկարահանվել են և պատասխանել լրագրողների հարցերին: Գրում է Spletnik.ru.-ն:
BAFTA մրցանակաբաշխության կազմակերպիչները մտավախություն ունեն, որ Քեմբրիջի դքսուհին ստվերում կթողնի միջոցառման աստղային հյուրերին
Լոս Անջելեսում ժամեր առաջ ավարտվել է ամենամյա People's Choice Awards 2017 մրցանակաբաշխությունը, որը հաճախ նաև «ժողովրդական Օսկար» են անվանում, քանի որ ֆավորիտներին ընտրում են ոչ թե կինոքննադատները և փորձագետները, այլ համացանցային քվեարկության միջոցով հենց սովորական քաղաքացիները: Գրում է Spletnik.ru.-ն:
Նախօրեին Լոս Անջելեսում տեղի է ունեցել Marie Claire ամսագրի կազմակերպած Image Makers Awards մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխությանը ներկա են գտնվել բազմաթիվ համաշխարհային աստղեր, որոնց թվում` Ջենիֆեր Էնիսթոնը, Ջեսիկա Ալբան, Քայլի Ջեները, Սինդի Քրոուֆորդը և այլն: Գրում է Spletnik.ru.-ն: Մրցանակաբաշխության աստղային հյուրերի թվում եղել է նաև ավստրալացի դերասանուհի Մարգո Ռոբին, որը Թոմ Ակերլիի հետ գաղտնի հարսանիքից եհտո առաջին անգամ է ներկայացել հանրությանը:
Քանի դեռ ամբողջ աշխարհը փորձում է ուշքի գալ ամանորյա տոներից հետո, Լոս Անջելեսի The Beverly Hilton հյուրանոցում տեղի է ունեցել «Ոսկե գլոբուս 2017» մրցանակաբաշխությունը, որը համարվում է «Օսկար» մրցանակաբաշխության գլխավոր փորձը: Այս տարի մրցանակաբաշխության շրջանակներում բացարձակ ռեկորդակիր է դարձել «Լա Լա լենդ» մյուզիքլը: Գրում է Elle.ru.-ն:
Նախօրեին ՄԱԿ-ի հովանու ներքո գործող ՅՈւՆԻՍԵՖ-ի հիմնադրամը տոնել է 70-ամյակը: Այդ առթիվ Նյու Յորքում գալա ընդունելություն է տեղի ունեցել, որին մասնակցել են կազմակերպության հետ համագործակցող և հիմնադրամի բարի կամքի դեսպաններ` Դևիդ Բեքհեմը, Օռլանդո Բլումը, Ջեկի Չանը և այլ հայտնիներ: Գրում է Spletnik.ru.-ն:
Նախօրեին Նյու Յորքում ևս մեկ մրցանակաբաշխություն է տեղի ունեցել, որի շրջանակներում մրցանակների են արժանացել կոշիկների դիզայներները: FN Achievement Awards մրցանակաբաշխության հյուրերի շարքերում եղել են Նիկի Հիլթոնը, Օլիվիա Պալերմոն, Քրիսթի Բրինքլին և այլ աստղեր: Գրում է Spletnik.ru.-ն:
Նախօրեին երեկոյան մի շարք համաշխահային աստղեր Լոս Անջելեսում ներկա են գտնվել Glamour ամսագրի կազմակերպած «Տարվա կին» պատվավոր մրցանակաբաշխությանը: Մրցանակաբաշխության շրջանակներում կարմիր գորգի վրա հայտնվել են Էմբեր Հերդը, Քեյթլին Ջեները, Գվեն Ստեֆանին, Կառա Դելևինը և այն: Գրում է Spletnik.ru.-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: