Հայերեն   English   Русский  
համաշխարհային աստղեր
NY Daily News պարբերականի փոխանցմամբ` Մալիբուում այրվել է հոլիվուդյան դերասան Պիրս Բրոսնանի առաձնատունը:
Դևիդ Բեքհեմը հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ հիվանդությունների, բռնություններին և դաժան վերաբերմունքի զոհ դարձած երեխաների համար նախատեսված աջակցման բարեգործական հիմնադրամ հիմնելու մասին:
The Guardian պարբերականի փոխանցմամբ` հոլիվուդյան դերասանուհի և ռեժիսոր Անջելինա Ջոլիի նախաձեռնությամբ Լոնդոնում տեղի է ունեցել Ռազմական գործողությունների գոտում կանանց սեռական բռնությունների դեմ պայքարի միջազգային կենտրոնի բացման արարողությունը:
Հոլիվուդյան աստղեր Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը կրկին ծնողներ են դարձել: Աստղային զույգը երկու տարեկան մի սիրիացի տղայի է որդեգրել: Գրում է Segodnya.ua-ն:
Հոլիվուդյան սրտակեր Ջորջ Քլունիի և իրավապաշտպան Ամալ Ալամուդինի հարսանիքից արդեն կես տարի է անցել, սակայն չնայած Ամալի` ենթադրյալ հղության մասին լուրերին, հայտնի զույգը դեռևս չի զգա այդ բերկրանքը: Զույգի ընկերները հայտնում են, որ նրանց հարաբերություններն այժմ լարված են, իսկ ընտանիքում առաջացած վիճաբանությունների պատճառ դարձել են հենց ժառանգների մասին խոսակցությունները: Գրում է Starslife.ru-ն:
Քանի դեռ աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դստեր` Բոբի Քրիստինա Բրաունի ապրելու շանսերը օրեցօր նվազում են, ոստիկանությունը բազում կուտակված հարցեր ունի նրա քաղաքացիական ամուսնու` Նիկ Գորդոնի հետ կապված: Սենսացիոն հայտարարությամբ հանդես է եկել Նիկի ընկեր Մաքս Լոմասը: Գրում է Starslife.ru-ն:
Ես դեռ այդպես էլ չեմ հասկացել, թե ինչու են մարդիկ երկար ժամանակ զայրանում միմյանց վրա: Կյանքն առանց այդ էլ աններելիորեն կարճ է: Զինվե՛ք համարձակությամբ գրեք, զանգահարեք, հանդիպեք, քանի դեռ շատ ուշ չէ:
1960-ական թթ. ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնին պատկանող Ferrari մակնիշի 250 GT SWB California Spider մոդելի ավտոմեքենան Փարիզի աճուրդում վաճառվել է 14,2 միլիոն եվրոյով:
Համաշխարհային ճանաչում վայելող հայազգի երգիչ, «System of A Down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը Asbarez խմբագրությանը տված հարցազրույցի ընթացքում անդրադարձել է Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Wake up the Souls» համերգային շրջագայությանը:
Ռեալիթի շոուների հայտնի աստղ Քիմ Քարդայանը բիտանական ELLE ամսագրին տված հարցազրույցի ընթացքում խոստովանել է, որ մանուկ հասակում շատ է կոմպլեքսավորվել իր կազմվածքի պատճառով: Գրում է Segodnya.ua.-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: