Հայերեն   English   Русский  
համաշխարհային աստղեր
Ինչպես հայտնի է, մեկ ամիս առաջ 43-ամյա Ալեքս Ռոդրիգեսն ամուսնության առաջարկություն էր արել 49-ամյա Ջենիֆեր Լոպեսին: Իսկ այժմ արդեն ամբողջ աշխարհում զույգի երկրպագուները սպասում են նրանց հարսանիքին: Աղբյուրները սկսել են արդեն տարբեր ամսագրերի հետ կիսվել զույգի կայանալիք հարևսանիքի վերաբերյալ գուշակություններով, թեև հենց Լոպեսն ու Ռոդրիգեսը չեն շտապում բացահայտել իրենց ծրագրերը: Գրում է Spletnik.ru-ն:
Աշխարհի ամենաոճային իրավաբանի հերթական ձեռքբերումը կարիերայում
Արևմտյան ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ 37-ամյա Բրիթնի Սփիրսը վերջերս հոգեբուժարանում է հայտնվել, որտեղ ներկայումս բուժման կուրս է անցնում: Պատճառն այն է, որ սթրեսի հետևանքով ծանր հոգեվիճակում է հայտնվել, ինչը պայմանավորված է երգչուհու հոր՝ Ջեյմս Սփիրսի առողջական վիճակի վատթարացմամբ, որը վերջերս երկու անգամ վիրահատության է ենթարկվել: Գրում է Spletnik.ru-ն:
Քեմբրիջի դքսուհին որոշել է ոճն ավելի հանգիստ և ժամանակակից դարձնել
Փոփ թագուհի Մադոննան համաձայնվել է մասնակցել Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթին, որն այս տարի Թել Ավիվում կանցկացվի: Գրում է Gazeta.ru.-ն:
Շատ շուտով 38-ամյա Քիմ Քարդաշյանի և 41-ամյա Քանյե Ուեսթի ընտանիքում նոր համալրում է սպասվում՝ փոխնակ մայրը աստղային զույգի համար չորրորդ երեխային լույս աշխարհ կբերի: Ամուսինների որդին պետք է լույս աշխարհ գա այս տարվա մայիսին, թեև Քիմը և Քանյեն արդեն պատրաստվում են այդ ուրախալի իրադարձությանը: Գրում է Spletnik.ru-ն:
Associated press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր, ամերիկացի դերասան Նիկոլաս Քեյջը սխալմամբ Լաս Վեգասում ամուսնացել է իր ընկերուհի ԷրիկեԿոյկեի հետ: Գրում է Gazeta.ru-ն:
Deadline պորտալի փոխանցմամբ՝ հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին դատապարտել է Բրունեյին նույնասեռականների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար: Գրում է Gazeta.ru-ն:
56-ամյա հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզը պատրաստվում է ամուսնացնել իր 24-ամյա որդուն՝ Քոնոր Քրուզին: Դերասանը վաղուց ծանոթ է ապագա հարսի հետ և շատ է սիրում վերջինիս:
Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը հայտարարել է, որ անորոշ ժամանակով կդադարի երաժշտական գործունեությամբ զբաղվել: Այդ մասին նա գրել է ինստագրամի իր էջում: Գրում է Gazeta.ru-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: