Հայերեն   English   Русский  
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր
Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ ադրբեջանական մարտական դիրքերից սեպտեմբերի 24-ին Հայաստանի սահմանամերձ գյուղերի 3 բնակչի սպանության, 4-ի նկատմամբ սպանության փորձ կատարելու, գույքի դիտավորյալ ոչնչացման դեպքերի առթիվ։ 7 տուժածներից 5-ը կանայք են, որոնցից 3-ն սպանվել են։ Այդ մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:2015 թվականի սեպտեմբերի 24-ին՝ ժամը 16-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի ադրբեջանական մարտական ...
Սեպտեմբերի 17-ին ու 18-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքի ու հարակից սահմանամերձ գյուղերի դպրոցներում 3 մարզահրապարակ, 1 մարզադաշտ, երկու դասասենյակ պաշտոնապես հանձնվել են աշակերտներին:Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) 2013-ին մեկնարկած «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» 5-ամյա ծրագրի կրթական բաղադրիչի շրջանակներում վերանորոգված կամ կառուցված, նոր գույքով հագեցած մարզահրապարակներն ու դասասենյակները ավելի լավ պայմաններ են ստեղծում Բերդի տարածաշրջանի ավելի քան 1000 դպրոցականի համար:ՀՕՖ-ի ծրագրի շրջանակներում ...
Օգոստոսի 8-ին ՀՀ Տավուշի մարզի Մովսես գյուղում նշվել է համայնքի օրը, որը ավանդույթի համաձայն, տոնում են օգոստոսի երկրորդ շաբաթ օրը: Տոնական օրը մովսեսցիները սկսել են տարատեսակ մարզական մրցումներով: Գյուղի թիմերը ուժերը չափել են շախմատի, վոլեյբոլի, թենիսի և այլ տեսակի մարզաձևերում: Այնուհետև տեղի է ունեցել գյուղի հրշեջ կետի բացման արարողությունը: Գյուղի բնակիչներն ու հրավիրված հյուրերը` ռուսաստանաբնակ մովսեսցիները, մայրաքաղաքից ու հարևան համայնքներից տոնի մասնակիցները գյուղի մշակույթի պալատում ներկա ...
«Երկուշաբթի եմ վերադարձել սահմանամերձ Մովսես գյուղից: Ու հիմա անընդհատ մտածում եմ, թե էլ ինչ կարելի է անել, ինչպես կարելի է աջակցել սահմանամերձ բնակավայրերին: Մի անգամ այդ գյուղերում լինելով` այլ կերպ հնարավոր չէ»,- ասում է «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպության հիմնադիր և ղեկավար Արման Հայրապետյանը:
Տավուշի մարզում այս տարի սպասվում է խաղողի առատ բերք: Ինչպես տեղեկացնում է Բերդի տարածաշրջանի գլխավոր գյուղատնտես Սերյոժա Խաչատրյանը, այս տարի զարգացած էր օիդիում կոչվող հիվանդությունը, որը հատկապես վտանգավոր է խաղողի ողկույզների առողջ հասունացման համար:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: