Հայերեն   English   Русский  
Օրացույցի այս օրը
Առաջին անգամ Ֆրանկֆուրտում մի մսագործ սկսեց պատրաստել Հոթ դոգ և այն անվանեց «Dachshund»։ 1871-ից սկսվեց վաճառվել Հոթ դոգ որը երշիկ էր փաթաթված հացով։1901 թվականին Դարգան անունով մարդը համոզված չէր որ այդ ուտեստը կարելի է անվանել Dachshund այլ պարզապես Հոթ դոգ։1987-ին Ֆրանկֆուրտում տոնվեց Հոթ դոգի 500 ամյակը և չնայած դրան ավստրիացիները պնդում էին Հոթ դոգը ունի ավստրիական ծագում։
Ամեն տարի փետրվարի 15-ին անցկացվում է Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը: Տարեկան աշխարհում օնկոլոգիական հիվանդություններով տառապում է 175 հազ. երեխա, որոնցից 90 հազ-ը հետագայում մահանում է: Ընդ որում՝ սա ոչ հստակ վիճակագրություն է, քանի որ ոչ բոլոր դեպքերն են գրանցվում: Մինչդեռ, բժիշկների կարծիքով, վաղ և ճիշտ ախտորոշման և ժամանակին բուժում նշանակելու դեպքում չարորակ ուռուցքների 70%-ը հնարավոր է բուժել:
Գիտեք արդյոք, թե ինչն է միավորում ջրային դահուկները, մորթե ականջակալները, մրգային պաղպաղակները` փայտիկով ու Բրայլի տառատեսակը: Այդ բոլորը երեխաներն են հորինել:
Ըստ Գրիգորյան օրացույցի, քրիստոնյաներն այսօր նշում են Քրիստոսի ծնունդը: Նշում են կաթոլիկները, բողոքականները ու մի շարք ուղղափառ եկեղեցիներ` այդ թվում` հունականն ու բուլղարականը:
2005-ի դեկտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ամեն տարի դեկտեմբերի 20-ը Համերաշխության միջազգային օր նշելու մասին որոշում ընդունեց:
1990-ին ՄԱԿ-ի Գլխավոր աամբլեան Միջազգային կոնվենցիա ընդունեց բոլոր աշխատավոր միգրանտների ու նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանության վերաբերյալ:
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հունիսի 21-ը Յոգայի միջազգային օրէ սահմանել: Համապատասխան բանաձևն առաջարկել է Հնդկաստանն ու միաձայն հավանություն ստացել այսօր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1950-ի դեկտեմբերի 4-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան դեկտմբերի 10-ը պաշտոնապես Մարդու իրավունքների օր սահմանեց:
Դեկտեմբերի 9-ին աշխարհի շատ երկրներում Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված հանդիպումներ, համաժողովներ, սեմինարներ ու միջոցառումներ են անցկացվում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: