Հայերեն   English   Русский  
Օրացույցի այս օրը
Նոյեմբերի 12-ը, թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Pneumonia Day) օրացույցում հայտնվել է Մանկական թոքաբորբի դեմ Գլոբալ կոալիցիայի շնորհիվ: Այսպես է անվանվում միջազգային, կառավարական, ոչ կառավարական և տեղական կազմակերպությունների, գիտահետազոտական և կրթական հաստատությունների, հիմնադրամների և քաղաքացիական ակտիվիստների միությունը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն ուղերձ է հղել ՄԱԿ-ի օրվա առթիվ: Ուղերձում ասված է.«Այս տարի ՄԱԿ-ի օրը նշվում է թե՛ աշխարհի, թե՛ ՄԱԿ-ի համար անցումային ժամանակահատվածում:
Հոկտեմբերի 20-ը նշվում է որպես Խոհարարի կամ ինչպես ընդունված է ասել՝ խոհեր արարողի միջազգային օր: Օրն ընտրվել է 2004 թվականին խոհարարների միջազգային ասոցիացիայի առաջարկով:
Այժմ աշխարհը կանգնած է լուրջ խնդիրների առջև: Ջերմոցային գազերի արտանետումների ավելացումը բերում է մոլորակի միջին ջերմաստիճանի բարձրացմանը: Արդյունքում կանխատեսվում է կլիմայի փոփոխություն, որը գիտնականների կարծիքով բերում է լուրջ էվոլուցիոն, տնտեսական, սոցիալական և բնապահպանական բացասական փոփոխությունների:
1994թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հոկտեմբերի 5-ը հռչակվել է ուսուցչի և ամբողջ կրթական ոլորտում աշխատողների մասնագիտական օր: Ուսուցչի օրը նշելու համար պատմական նախապայման հանդիսացավ 1966թ-ի հոկտեմբերի 5-ին Փարիզում ուսուցիչների կարգավիճակի մասին Հատուկ միջկառավարական կոնֆերանսը («Հատուկ միջկառավարական կոնֆերանս ուսուցչի կարգավիճակի մասին»): Կոնֆերանսի արդյունքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները ստորագրեցին «Ուսուցչի կարգավիճակի վերաբերյալ հանձնարարականները» փաստաթուղ ...
Հայաստանի բնակիչները սուրճի մոլի սիրահարներ են։ Հայերը միշտ և ամենուրեք, օրվա ցանկացած ժամին սուրճ են խմում:
Զբոսաշրջության համաշխարհային օրը սահմանվել է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից 1979թ.՝ իսպանական Տորեմոլինո քաղաքում, և ամեն տարի նշվում է սեպտեմբերի 27-ին: Օրվա ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 1970թ. այս օրը ընդունվել է Տուրզիմի համաշխարհային կազմակերպության կանոնադրությունը:
Այն նշվում է տարվա 256-րդ օրը: 256-ն ընտրվել է այն պատճառով, որ դա ամբողջ թվերի այն քանակությունն է, որը կարելի է արտահայտել մեկ ութերորդ բայթի միջոցով:
Յուրաքանչյուր տարի Ստրուկների առևտրի և նրա վերացման զոհերի հիշատակի միջազգային օրը, հնարավորություն է ընձեռվում հարգանքի տուրք մատուցել և հիշել այն մարդկանց, ովքեր տառապել կամ մահացել են ստրկատիրական բիրտ համակարգի ճիրաններում: Այս միջազգային օրվա նպատակն է բարձրացնել ռասիզմի և նախապաշարմունքների պարունակած վտանգների մասին իրազեկվածության մակարդակը:
Հունիսի 26-ը ՀՀ զինված ուժերի տոնացույցում նշվում է որպես ռազմաավիացիոն ուժերի օր:Ռազմական ավիացիան ազգային բանակի կազմում ստեղծված առաջին զորատեսակներից է։ Այս տարի լրանում է զորատեսակի կազմավորման 24-րդ տարեդարձը:ՀՀ ԶՈւ ռազմաօդային ստորաբաժանումները կազմավորվել են հայրենիքի սահմաններում ընթացող պաշտպանական մարտական գործողություններին զուգընթաց` պետության և Ազգային բանակի համար բեկումնային ժամանակահատվածում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: