Հայերեն   English   Русский  
հաջողության պատմություն
2016 թվականի սկիզբն էր՝ հունվար-փետրվար ամիսներին, երբ երիտասարդ գործարար, «Կամմսի» ապրանքանիշի վերնաշապիկների արտադրության հիմնադիր-ղեկավար Կամսար Դարբինյանը որոշեց կյանքի կոչել բարձրորակ վերնաշապիկների արտադրություն հիմնելու իր գաղափարը։ Մեր երկրի ընդհանուր տնտեսական վիճակը, արտադրական ծավալների ընդլայնումը, ինչպես «Անկախին» պատմեց նա, հուշեցին, որ պետք է տեքստիլ արտադրություն հիմնի։ Լուրերով էր լսել, որ կառավարությունը սկսել է աջակցել, խրախուսել տեքստիլ արտադրությունը, և միտք ծագեց, որ պետք է ...
Լրագրող, խմբագիր, քաղաքագետ, հոգեբան, մանկագիր, ՀԿ հիմնադիր և ղեկավար, ընտանիքի մայր և արդեն տատիկ…
Փոքր ու միջին բիզնեսի ոլորտին առնչվելիս ամենուրախալի ու ոգևորիչ երևույթներից մեկը զրոյից, բացառապես սեփական ուժերով, կամաց-կամաց ոտքի կանգնած ու կայացած մարդկանց պատմությունները լսելն է։
Լոռու մարզի Մարց գյուղում հիմնված «Սոսե թի» խոտաբույսերի թեյերի և օրգանիկ ավելուկի արտադրությունը հիմնվել է ընդամենը 2017 թ. մարտին։
Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանն արդեն 13 տարի է` ղեկավարում է մարդասիրական կառույցը Հայաստանում։ Ընդհանուր առմամբ նա ՀԿԽԸ-ում է աշխատում արդեն 17 տարի, չնայած նախկինում ունեցած համոզմունքին, որ նույն տեղում երկար աշխատելը լճացման է տանում։ Ասում է, որ մարդասիրական ոլորտում աշխատանքն այնքան բազմազան ու հետաքրքիր է, որ մարդ շարունակ կարողանում է ինչ-որ բան տալ ու ստանալ, նորը սովորել ու սովորեցնել։
«Մենք կահույքի խանութ ունեինք, ներքնակներ էինք բերում ու վաճառում։ Բայց այնպես էր ստացվում, որ ներքնակները հաճախ պատռվում էին, շատ շուտ փչանում էին։
«Կյանքը ցույց է տալիս, որ ամենաֆանտաստիկ բանն անգամ, եթե մարդը շատ է ձգտում, դառնում է իրականություն։ Պետք է լինել ազատ և ձգտել իրականացնել երազանքները։ Յուրաքանչյուր երազանք պետք է լինի հերթական նպատակը»,- ասում է ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, դասախոս և երկու երեխաների մայր Նաիրա Այվազյանը։
Հավանաբար շատերն են հատկապես համացանցում տեսել հայկական ծագմամբ «ճախրող» տեսախցիկների լուսանկարներ կամ տեսանյութեր: Խոսքը Moon տեսախցիկների մասին է, որոնք ավելի շատ ոչ թե տեսախցիկ են, այլ անվտանգության, ավտոմատացման սարքեր՝ կառավարման համակարգեր, որոնք իրենց մեջ ունեն նաև տեսախցիկներ:
«Ամեն ինչ քաղաքացի լինելուց է սկսվում։ Եվ ես առաջին հերթին ինձ իբրև այդպիսին եմ տեսնում։ Դա նշանակում է՝ որտեղ էլ աշխատեմ, առաջին հերթին իմ քաղաքացիական կեցվածքն առաջին պլան կմղվի»,- այսպես է բնորոշում իրեն Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը։
Արդեն ավելի քան 19 տարի Հայաստանում կարվում ու Կանադա է արտահանվում միլիոնավոր միավոր տրիկոտաժեղեն՝ «Պատրաստված է Հայաստանում» մակնշմամբ, բայց Հայաստանում դրա մասին քչերը գիտեն, կամ կարելի է ասել՝ եզակիները գիտեն։ «Իվ Մարթըն» անունը կրող կանադական ապրանքանիշի ստեղծող և սեփականատեր Հակոբ Ամիրյանն ամեն տարի արտասահմանից 7-8 կոնտեյներ հումք է բերում Հայաստան, Գյումրիում արտապատվիրում տրիկոտաժե ներքնաշորեր ու արտահանում Կանադա։ Հիմա կանադական շուկային ավելացել է նաև ԱՄՆ-ի շուկան. օրերս 1500-ից ավելի ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: