Հայերեն   English   Русский  
գաղտնալսում
Գաղտնալսման տեսանյութը տեղադրվել է դեռ սեպտեմբերի 5֊ին broska333 ալիքում։
Վարչապետը չի ասել փակեք Խաչատուրովին:
«Եթե դատավորների կամ դատարանների վրա կարողանայինք ազդեցություն ունենալ և խառնվել դատական գործընթացին, հավատացեք, որ լիքը մարդ այսօր ազատության մեջ չէին լինի»:
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ աղմկահարույց ձայնագրությանը, որն այսօր հայտնվել է համացանցում
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ասուլիս են տալիս այս պահին՝ պարզաբանելու աղմկահարույցը ձայանգրությունը, որը հայտնվել է համացանցում այսօր:
ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի փաստաբան, Փաստաբանական պալատի փաստաբան Միհրան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսմանը․
Սեպտեմբերի 5-ին համացանցում՝ ավելի կոնկրետ յութուբի մի անանուն էջում տարածված սկանդալային ձայնագրությունը մեծ աղմուկ է բարձրացրել: Ինչպես հայտնի է` ձայնագրությունում լսվում է ՀՀ Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանն ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի զրույցը, որտեղ քննարկվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀԱՊԿ նախագահ Յուրի Խաչատուրովի կալանավորման հարցը:
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը իր էջում գրել է.
Համացանցում տարածվել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որի ընթացքում նրանք քննարկում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հարցաքննության և կալանավորման հարցերը։
Ցանկացած խելամիտ իշխանություն լավ գիտի, որ երբ խարխլում է ընդդիմադիր դաշտը և ընդդիմությանը զրկում կենսագործունեությունից, ստեղծում է քաղաքական ճգնաժամ և պարարտ հող պատրաստում իր իսկ քայքայման համար: Երբ իշխանությունը դաշտում մնում է մենակ՝ առաջանում է քաղաքական կոնֆլիկտ հենց իշխանության ներսում, քանի որ իշխանության մեջ արդեն առաջանում է ազդեցության լծակների վերաբաշխման խնդիրը, և միևնույն քաղաքական ուժի ներքին խմբավորումները (կլանները, թայֆաները) մտնում են պետական կերակրատաշտից ավելի շատ օգտվելու, ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: