Հայերեն   English   Русский  
դպրոցներ
«Դպրոցներում վաճառվում է սննդամթերք, որը թույլատրելի չէ: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն մեզ հետ զրույցում ասաց, որ գոյություն ունեն խախտումներ, որոնք ակնառու են գրեթե բոլոր դպրոցներում.«Կան կոնկրետ մթերքներ, որոնք կարելի է վաճառել դպրոցներում, բայց կան այնպիսի ապրանքներ, որոնց վաճառելը արգելված է՝ գազավորված ըմպելիքներ, չիպսեր: Թույլատրվում է հացաբուլկեղեն վաճառել՝ բուլկիների տեսքով, բայց կան կրեմային հումք պարունակող մթերքներ, որոնք կասկածելի անվտանգություն ունեն»,– ասաց ...
Վաղը Շիրակի մարզի 168 հանրակրթական դպրոցներում, որից 151­ մարզային ենթակայության, 17­՝ ավագ, կազդարարվի նոր ուսումնական տարվա մեկնարկը:Մարզում առաջին զանգը կհնչի մոտ 3300 աշակերտի համար: Շիրակի մարզն ունի երկու հատուկ դպրոց, որոնք իրականացնում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար նախատեսված կրթական ծրագրեր: Այդ դպրոցներում սովորում են 124 երեխաներ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորոգրել 2015-2016 ուսումնական տարվանից «Ազգային երգ ու պար» առարկան
Հայաստանի կրթության բնագավառը շատ ավելի մեծ քանակությամբ է ֆինանսավորվում պետությունից . քան շատ այլ երկրների նույն բնագավառը :
ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը ընդունել է Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Ղրղզստանի պատվիրակությունների ներկայացուցիչներին, ովքեր ժամանել են տարածաշրջանում բնական աղետների նվազեցում թեմայով Հայաստանի հետ փորձի փոխանակման և ուսումնասիրության նպատակով:
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների միության կողմից մեկնարկած «Մեկ ընկերություն՝ մեկ դպրոց» կրթական ծրագիրը կարեւորվեց:ԻՏՁՄ –ի տնօրեն Կարեն Վարդանյանը վստահ է` ոլորտը երիտասարդացման կարիք ունի և այն իրականացնելու լավագույն ճանապարհը դպրոցական ծրագրերն են ու նպատակաուղղված աշխատանքը` պատանիների հետ :
Այս օրերին վերջին զանգի հետ կապված անանուն ահազանգեր շատ եմ ունենում, բայց քանի որ հրապարակավ խոստացել եմ ոչ մի անանուն ահազանգի չպատասխանել, ուրեմն դրանց չեմ անդրադառնում, սակայն տեղյակ եմ, որ այսօր ԿԳ նախարարության թեժ գիծ է զանգահարել Երևանի թ.115 ավագ դպրոցի ծնող այն մասին, որ տնօրենը «Վերջին զանգ»-ի արարողությունը թույլ տալու համար դրամահավաք է սկսել, նույնիսկ ծնողներին և աշակերտներին սպառնում է քննություններով:
Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում քաղաքացիների ու պետական կառույցների կողմից ապրիլ ամսվա ընթացքում ստացված ավելի քան 11 հազար դիմում-գրությունների պատասխանները տրամադրվել են սահմանված ժամկետում: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը:Քաղաքապետը հանձնարարել է ուսումնասիրել դիմումատուներին տրամադրված պատասխաններն ու դրանց հետագա ընթացքը և ըստ այդմ ձեռնարկել համապատասխան քայլեր:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանձնարարական է ուղարկել ՀՀ ԿԳՆ ենթակայության տակ գտնվող դպրոցներին, որում, մասնավորապես, նշվում է.
Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ներկայացված՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի՝ 2015 թվականի ապրիլի 17-ին ՀՀ բոլոր դպրոցներում անցկացվելու է բաց դաս՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրին. 5-12-րդ դասարանի սովորողների համար ընթերցվելու է Հռչակագիրը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: