Հայերեն   English   Русский  
����������������������
Հայաստանի տնտեսական կյանքում ակնհայտ է մի բան` փողի պակաս կա: Այդ պակասը զգացվում է ամենուրեք ու ամեն ինչից:
Ըստ վիճակագրական տվյալների` 2013 թ. առաջին եռամսյակի համեմատ` 2014 թ. հունվար-մարտ ամիսներին պետական բյուջեի եկամուտներն աճել են 3.7%-ով կամ շուրջ 8.7 մլրդ դրամով:
Մի անգամ պապս, որ վաստակաշատ մանկավարժ էր ու լրագրող, նաև համոզված կոմունիստ, ինչ-որ պետական հիմնարկից գալով, իր գեղեցիկ դարչնագույն ցիլինդրն ու ձեռնափայտը ջղային շարժումով միջանցքի կոմոդի վրա նետելով, շուռ եկավ դեպի ինձ, որ այդ պահին հասել էի նրան, ու բարկացած, խիստ տոնով վրա բերեց` «Սովետը, որ քանդվեց` բյուրոկրատական համակարգի ու ապարատի պատճառով էր:
Արդեն երկու շաբաթ է անցել Արարատյան հարթավայրի ու հանրապետության ցածրադիր վայրերի գյուղատնտեսությանը պատուհասած ցրտահարությունից:
«Թոշակս 21 հազար դրամ ա, բալա՛ ջան, ստանում եմ, 6 հազարը դնում եմ մի կողմ` հացի փող, դեղերս առնում եմ, տակն էլ ինչ մնում ա, էդ հա՛մ իմ ուտելու փողն ա, հա՛մ ապրելու, հա՛մ լույսի, հա՛մ գազի, ամեն ինչի»,- հառաչելով պատմում էր ծանոթներիցս մեկը` Ազատուհի տատը,
Նախորդ 6 ամիսների ընթացքում, այսինքն` այն օրվանից, երբ կառավարությունը հայտարարեց, թե հունվարի 1-ից Հայաստանում կներդրվի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, ու դրա հետևանքով սկիզբ առավ երիտասարդների բողոքի շարժումը, որը հետո ստացավ «Դեմ եմ պարտադիրին» անունը, իշխանություններն ու կառավարությունը տարբեր ձևերով ու մեթոդներով փորձեցին լուծել այդ խնդիրը, բայց բոլոր դեպքերում անսասան մնաց համակարգը ներդնելու նպատակը:
Նախորդ շաբաթ մամուլում լուրեր շրջանառվեցին, թե որոշ բանկերում դրամով ավանդներ ընդունում են մինչև 1 մլն դրամի դեպքում` 12 տոկոս տարեկան տոկոսադրույքի շրջանակներում, իսկ 1 մլն-ից ավելի գումար ավանդ դնելու դեպքում` ավելի բարձր տոկոսադրույքներով:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: