Հայերեն   English   Русский  
ԿԺԴՀ
ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը հայտարարություն է տարածել, որի համաձայն` հրթիռ արձակելը բանաձևերի ակնհայտ խախտում է հանդիսանում և Անվտանգության Խորհուրդը պատրաստ է այդ կապակցությամբ էական միջոցներ ձեռնարկել: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ-ի հետախուզական արբանյակները ԿԺԴՀ-ի կողմից նոր բալիստիկ հրթիռի հնարավոր թողարկման նշաններ են արձանագրել, որը կարող է մինչև ԱՄՆ-ի խաղաղօվկիանոսյան ափեր հասնել: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը: Գրում է Gazeta.ru.-ն:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը միջուկային սպառազինությունների ոլորտի մասնագետների հետ ունեցած հանդիպման շրջանակներում հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն կարող է նախազգուշական միջուկային հարվածներ հասցնել ԱՄՆ-ին: Գրում է Russian.rt.com-ը:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Հարավային Կորեան ընդլայնել է Հյուսիսային Կորեայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները և նորացված ցուցակում ընդգրկել 38 պետական աշխատակիցների և 30 կազմակերպության:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Յոնգ Ունը հայտարարել է, որ երկրի միջուկային զենքը «ցանկացած պահի» պետք է պատրաստ լինի կիրառման: Այս մասին հայտնում է BBCլրատվականը` հղում կատարելով Հս. Կորեայի պետական լրատվամիջոցներին:
Հյուսիսային Կորեան կարող է հաջորդ շաբաթ առանց նախազգուշացման բալիստիկ հրթիռ գործարկել: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիխիձե Սուգան: Գրում է Russian.rt.com-ը:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Միացյալ Նահանգների կառավարությունը նախկինի նման վստահ է, որ Հյուսիսային Կորեան` չնայած Փհենյանի կողմից հնչող պաշտոնական հայտարարություններին, ջրածնային ռումբի փորձարկում չի իրականացնել:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ի պատասխան ԱՄՆ-ի կողմից Հարավային Կորեա թևավոր հրթիռներով զինված B-52 ռմբակոծիչ ուղարկելուն` Հյուսիսային Կորեայի իշխանությունները ԱՄՆ-ին սպառնացել են միջուկային զենքով: Գրում է Gazeta.ru.-ն:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հանրապետական կուսակցության անդամ առաջնորդները քննարկում են Հյուսիսային Կորեայի կողմից ջրածնային ռումբի փորձարկումից հետո երկրի դեմ սահմանված պատժամիջոցների ընդլայնման հնարավորությունը: Գրում է Gazeta.ru.-ն:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարությամբ է հանդես եկել, որի համաձայն` ԱՄՆ-ն դատապարտում է ԿԺԴՀ-ի կողմից միջուկային զենքի վերջին փորձարկումները և մտադիր չէ այդ երկիրը միջուկային ճանաչել: Գրում է Ria.ru.-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: