Հայերեն   English   Русский  
հայ-թուրքական հարաբերություններ
Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարձր մակարդակով շփումների վերականգնումը օգոստոսի 10-­ին նախանշված Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան հանդիպման նախերգանքը կլնի: Այս մասին գրում է Կոմերսանտ թերթը:
Ռեջեփ Թայիփ Էրդողանին հաջողվեց վախի մթնոլորտ ստեղծել և համոզել բնակչությանը, որ ինքը կտանի դեպի կայունություն:
«Քաղբանտարկյալ Զելման Գուլբաչեն սեպտեմբերի 1-ին թուրքական դատարանում դատավորից խնդրեց իրեն թարգմանիչ տրամադրել, քանի որ ցանկանում էր խոսել իր մայրենի լեզվով՝ քրդերեն: Դատավորը վրդդովվեց և նիստից հետո ասաց. «Այստեղ քուրդ չկա, դուք սովորել եք այս երկրի դպրոցներում: Դուք հանդուգն եք ու լկտի: Լքեք իմ դահլիճը»:
Տարածաշրջանում ամռան ընթացքում շատ կարևոր փոփոխություններ տեղի ունեցան: Դրանք քաղաքական առումով կարող են բարենպաստ պայմաններ ստեղծել Հայաստանի համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս կարծիքը հայտնեց թուրքագետ Արա Պապյանը:
«Մեր պատմության ու մշակույթի մի ողջ բաժին կորցնելու վտանգի առջև ենք կանգնած»,- ահազանգում է պատմական գիտությունների դոկտոր Հասմիկ Ստեփանյանը: Մինչ հայկական կողմը չի կարևորում ու անտեսում է հայատառ թուրքերենով մշակույթը, թուրքական կողմն արդեն գործի է անցել այն ուսումնասիրելու և յուրացնելու համար:
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը մասնակցել է Պոլսո հայկական Սուրբ Խաչ Դպրևանքի շրջանավարտների վկայականների հանձնման արարողությանը: Արընչն իր ելույթում անդրադարձել է Հրանտ Դինքի սպանությանը, Հայոց ցեղասպանությանն ու հայ-թուրքական հարաբերություններին: Հայոց ցեղասպանության հարցի շուրջ Արընչը թուրք պաշտոնյաների համար արդեն դասական դարձած դիտարկում է արել: «1915 թվականի դեպքերը բոլորիս օրակարգում գտնվող դեպքեր են: Հեշտությամբ և անկեղծությամբ կարող եմ ասել` թող Թուրքիային չմեղադրեն: Շատ ցավալի, ...
Թուրքիայի փոխվարչապետ Յալչըն Աքդողանը Նոր Թուրքիա ռազմավարական հետազոտությունների կենտրոնի կողմից կազմակերխված «Հայկական հարցը. Ենթադրություն և իրականություն» գիտաժողովի ժամանակ իր ելույթում նշել է, որ թուրք ժողովուրդը հայերի հետ հազար տարվա անցյալ ունեն:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական ԼՂ հակամարտությանը` կրկնելով թուրքական իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը: Ինչպես հաղորդում է «Report»-ը` Չավուշղօլուն նշել է, թե Թուրքիան միշտ կանգնած է Ադրբեջանի կողքին` և ուրախ, և դժվար ժամանակներում:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Անկարայի նախագահական իր պալատում հյուրընկալել է 19 պատմաբանների և գիտնականների: Նախագահական սեղանի շուրջ քննարկվել է հայ-թուրքական հարաբերությունները, ինչպես նաև վերջին շրջանում ռուս-թուրքական հարաբերություններում նկատվող լարվածությունը: Էրդողանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյակին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Երևան կատարած այցին, նշել է. «Պուտինի հետ հեռախոսազրույց եմ ունեցել: Նրան հայտնել եմ, որ վշտացած եմ: Նշել եմ նաև, որ մեր հարաբերություններին ...
Թուրքական հասարակության մեջ ճշմարտության բարձրացման և համապատասխան գնահատական տալու գործընթացը սկսվել է: Դա է վկայում այն հանգամանքը, որ Ցեղասպանությանը նվիրված ստամբուլյան երթին մասնակցում էին ավելի մեծ թվով անձինք, քան նախորդ տարիներին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: