Հայերեն   English   Русский  
հայ-թուրքական հարաբերություններ
Օրերս Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հանդիպումը երկրի ոչ մահմեդական փոքրամասնությունների համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ և նրա հայտարարությունը օսմանյան սփյուռքին Թուրքիա հրավիրելու մասին առաջացրել է ազգայնական հատվածների դժգոհությունը:
Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միության (ASİM-DER) նախագահ, բազմիցս հակահայկական գործողություններով հանդես եկող հայատյաց գործիչ Գյոքսել Գյուլբեյը մտադիր է թեկնածության հայտ ներկայացնել Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը, որպեսզի առաջիկա խորհրդարանական ընտրություններին որպես պատգամավորի թեկնածու առաջադրվի Իգդիր քաղաքից:
ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը iLur.am կայքում եւ «Չորրորդ Իշխանություն» թերթում հրապարակված իր հոդվածում անդրադարձել է «Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրին»: Նա գրել է.
Ամբողջ աշխարհում, այդ թվում` Հայաստանում, քաղաքական առումով ձմեռը թեժ է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:
Նախագահի հնչեցրած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրում երեք կարևոր հենքեր կան` իրավական, քաղաքագիտական և պատմագիտական: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարել է, թե Թուրքիան չի սպասում, որ Հայաստանը կփոխի իր մոտեցումը 1915 թվականի նկատմամբ: Թուրքական «Սաբահի» հաղորդմամբ`Արընչը նշել է, թե Հայաստանը մեծ նշանակություն է տալիս 1915 թվականի 100-այակին:
Թուրքագետ Լևոն Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում ասվում է. «Թուրքիայի նախագահ Էրդողանը TRT-ի եթերում խոսել է Հայոց ցեղասպանության ու հայ-թուրքական հարաբերությունների մասին:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայազգի խորհրդական Էթյեն Մահչուփյանը իրաքյան Էրբիլում «Անադոլու» գործակալության թղթակցի հետ խոսել է հայ-թուրքական հարաբերությունների, երկու երկրների նախագահների կողմից արված փոխադարձ հրավերների և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին:
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը ՄԱԿ-ի Ժնևում տեղակայված գրասենյակում Մարդու իրավունքների խորհուրդի աշխատանքային խմբի 21-րդ նիստի ժամանակ խոսել է Թուրքիայում փոքրամասնությունների իրավունքների, խտրականության դեմ պայքարի, մամուլի ազատության, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների մասին:
Գյումրու դաժան սպանության դեպքը ցնցեց հանրությանը: Համընդհանուր անորոշության մթնոլորտում շաբաթվա երկրորդ կեսին արտաքին քաղաքական դաշտում կարևոր իրադարձություններ էլ եղան: Հասարակությունը կիսվեց մի քանի մասի` հետևելու մեկ այս, մեկ այն դեպքին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: