Հայերեն   English   Русский  
հայ-թուրքական հարաբերություններ
«Դարդանելի ճակատամարտի 100-ամյակը նշելու մտադրություն Դավութօղլուն հայտնել էր դեռևս մեկ տարի առաջ: Այս ամենը իհարկե, Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը մթագնելու նպատակ ունի», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
Զարուհի Փոստանջյանը ԱԺ-ում քննարկման է դնելու «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը և հայերի մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» օրենքի նախագիծը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա անդրադարձավ այն գործոններին, որոնք այդ նախագիծը դարձնում են արդիական:
Ստամբուլի քաղաքապետարանի մշակույթի և սոցիալական հարցերի վարչության աջակցությամբ, Ստամբուլի համալսարանի գրականության ֆակուլտետի և Աթաթուրքի սկզբունքների ու հեղափոխության պատմության ինստիտուտի նախաձեռնությամբ այսօր համալսարանում մեկնարկել է «Հայ-թուրքական հարաբերությունները 19-20-րդ դարերում» թեմայով երկօրյա համաժողով, որին ներկա է գտնվել Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
«Վերջին օրերի իրավիճակի պատճառով տնտեսական ցուցանիշներն այնպիսին չեղան , ինչպիսին սպասվում էին», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ապավեն» ընկերության հիմնադիր տնօրեն, ՀՀ Ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանը` ընդգծելով, որ մենք ունենք ծավալների աճ, բայց դա պայմանավորված է ոչ թե տեսականիների, այլ քանակի ավելացմամբ:
2014 թվականի ընթացքում տեղի ունեցան բազում իրադարձություններ, որոնք այս կամ այն կերպ ազդեցին հայ-թուրքական հարաբերությունների վրա: Թուրքագետ Գևորգ Պետրոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ առանձնացրեց դրանցից հինգը:
2012 թվականից Թուրքիայի Էդիրնե քաղաքում գտնվող Թրակիայի համալսարանում Գրականության ֆակուլտետում Հայոց լեզվի և գրականության բաժին է գործում: Նախկինում այս բաժնում դասավանդող հայաստանցի երկու մասնագետները այս տարի չեն թարմացրել իրենց պայմանագրերը` վերադառնալով Հայաստան: Արդյունքում համալսարանը մնացել է առանց դասախոսը` սկսելով դասավանդողներ փնտրել:
Թուրքական «Միլիյեթի» հաղորդմամբ` Հռոմի պապ Ֆրանցիսկը Թուրքիա կատարած պաշտոնական այցից հետո Իտալիա վերադառնալու ճանապարհին ինքնաթիռի մեջ լրագրողների հետ խոսել է հայ-թուրքական սահմանի մասին: «Հայաստան-Թուրքիա սահմանը իմ սրտում է: Երանի այդ սահմանը բացվեր, ինչ հրաշալի լիներ: Ես գիտեմ, որ այդ տարածաշրջանում սահմանի բացումը դժվարացնող աշխարհաքաղաքական խնդիրներ կան, սակայն աղոթում եմ այս ժողովուրդների հաշտեցման համար»,-նշել է Ֆրանցիսկը:
Նոյեմբերի 22-23-ին Անկարայում կայացավ «Կողպված դարպասը: Թուրքիա-Հայաստան սահմանի ապագան» խորագրով գիտաժողովը: Այն մեկ հարկի տակ էր հավաքել հայ, թուրք և երրորդ երկրների ներկայացուցիչ գիտնականներին` քննարկելու հայ-թուրքական փակ սահմանի քաղաքական, տնտեսական, սոցիալական ասպեկտները, ինչպես նաև առկա իրավիճակի ազդեցությունն ու հետևանքները, սահմանի բացման հեռանկարները և հնարավոր ազդեցությունը:
«Հրանտ Դինք» հիմնադրամը վերջերս տասը հայ լրագրողների հնարավորություն ընձեռեց մեկ շաբաթով գտնվելու Թուրքիայում ու մոտիկից ծանոթանալու հարևան երկրի կյանքին, մշակույթին ու կենցաղին:
Որքան մոտենում է 2015-ը, այնքան ավելի ընդգծված է դառնում իրողությունը` Թուրքիան տենդագին պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: