Հայերեն   English   Русский  
Պաղեստին
Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբին ԱՊԼ արտահերէ նիստի ընթացքում հայտարարել է, որ «ֆաշիզմի, գաղութատիրության և ռասայական խտրականության» վերջին հենակետն աշխարհում Իսրայելն է: Հաղորդում է arabic.rt.com-ը:
Մայիսի 26-ին Բեյրութում նշվել է «Հաղթանակի և ազատագրման» տոնը` Հարավային Լիբանանից իսրայելական զորքերի դուրսբերման 16-ամյակին նվիրված միջոցառումների շարքի ուղեկցությամբ, որի ընթացքում ելույթ է ունեցել «Հիզբալլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլան: Հաղորդում է arabic.rt.com-ը:
Իսրայելի ռազմաօդային ուժերը մայիսի 26-ին կրակ են բացել Գազայի հատվածի ուղղությամբ` ի պատասխան պաղեստինյան հրթիռային հարվածների: Հաղորդում է arabic.rt.com-ը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է խաղաղության հաստատման ֆրանսիական նախաձեռնությունը` առաջարկելով Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին առանց նախապայմանների հանդիպել Փարիզում: Հաղորդում է arabic.rt.com-ը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Քնեսեթի անդամների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ պատրաստ է բանակցել պաղեստինյան կողմի հետ` ապառազմականացված Պաղեստին պետություն հռչակելու և հարցին քաղաքական կարգավորում տալու նպատակով: Հաղորդում է arabic.rt.com-ը:
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը Թել Ավիվ կատարած այցելության ընթացքում հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նպատակների շարքում Ֆրանսիան առաջինն է: Հաղորդում է arabic.rt.com-ը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Փարիզում մայիսի 30-ին կայանալիք պաղեստինա-իսրայելական խաղաղության գործընթացի վերականգնմանն ուղղված գագաթնաժողովը հետաձգվել է մինչ ամառ: Հաղորդում է arabic.rt.com-ը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախագահ Ռեուվեն Ռիվլինի նստավայրում Իսրայել պետության հռչակմանը նվիրված միջոցառման ընթացքում հայտարարել է, որ արաբական մի շարք երկրներում Իսրայելը որպես թշնամի չի դիտարկվում: Հաղորդում է arabic.rt.com-ը:
Իսրայելի ռազմաօդային ուժերը մայիսի 4-ին կրակ են բացել Գազայի հատվածի ուղղությամբ և ռմբակոծել Ռաֆահ քաղաքը, ինչպես նաև հրետանային ինքնագնաց կայանքներով հարվածներ հասցրել Գազայի հարավային հատվածին: Հաղորդում է arabic.rt.com-ը:
Երեքշաբթի օրը իսրայելցի զինվորներն Արևմտյան ափի մոտ սպանել են պաղեստինցի վարորդի, այն բանից հետո, երբ վերջինս փորձել է իր մեքենայով վրաերթի ենթարկել իսրայելցի երեք զինծառայողների:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: