Հայերեն   English   Русский  
ավագ դպրոց
Ավագ դպրոցների ներդրման մեկնարկից 8 տարի է անցել, սակայն դեռևս խոսվում է համակարգի կայացած չլինելու և այլ խնդիրների մասին: Կրթության նախարարի պաշտոնում 4-րդ անգամ նշանակվելուց հետո, Լևոն Մկրտչյանը, խոսելով կրթական համակարգի առաջնային խնդիրների մասին, մատնանշեց ավագ դպրոցները: «Ավագ դպրոցը պետք է լինի այն տեղը, որտեղ երեխան, ավարտելով 9-ամյա կրթությունը, ձեռք կբերի մասնագիտություն: Առաջին հիմնահարցը, որի վրա պետք է ուշադրություն դարձնենք, ավագ դպրոցի խնդիրն է: Պետք է հնարավորություն ստեղծել, որ այն ...
Հայաստանի երիտասարդական հիմնադրամն աշակերտական կառույցների ներկայացուցիչների համար պարբերաբար կազմակերպում է հանդիպումներ տարբեր ոլորտների մասնագետների հետ։ Մարտի 19-ին Երևանի ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, ռազմական վերլուծաբան-փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի հետ։
«Շնորհավորում եմ այն ուսուցիչներին, ովքեր իրենք մեր պետության պատվախնդիր քաղաքացի են և իրենց օրինակով կրթում են նման քաղաքացիներ»,- այսօր Ուսուցիչների օրվան նվիրված ասուլիսի ընթացքում ասաց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը:
Դպրոցն ավարտելիս աշակերտները, ավարտական վկայականից բացի, կկարողանան նաև վարորդական վկայական ստանալ: Գեղարքունիքի մարզի Մարտունու ավագ դպրոցում ընթացիկ ուսումնական տարվա մեկնարկից ուսումնասիրում են «Ավտոգործ» առարկան: Այն դասավանդվում է 10-րդ և 11-րդ դասարաններում` անկախ դասարանի հոսքային ուղղվածությունից: Դասընթացի ավարտին 17 տարին լրացած աշակերտները կկարողանան քննություն հանձնել ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումում և ստանալ B կարգի վարորդական իրավունք:
Հայաստանյան 5 ավագ դպրոցներում կդասավանդվեն «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Միկրոէլեկտրոնիկա» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաները:
Ֆրանսիայում Լեո-Լագրանժա քաղաքի ավագ դպրոցում մահմեդական հագուստ կրող Սամա Սարային թույլ չէին տվել մասնակցել դասերին, ինչը լայն քննարկման պատճառ էր դարձել: Գարնանային արձակուրդից հետո աշակերտուհին կրկին դպրոց է գնացել երկար սև շրջազգեստով և գլխաշորով: «Անադոլու» գործակալության հետ զրույցում Սարան նշեն էլ, որ այս անգամ դպրոցի ղեկավարությունը իրեն նկատողություն չի արել և նա կարողացել է դասի ներկայանալ մյուս աշակերտների հետ:
ԱԺ առաջիկա նիստին քվեարկության կդրվի «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը: Ըստ այդ փոփոխությունների` Հայաստանում այսուհետ պարտադիր կդառնա 12-ամյա կրթությունը: Այդ պարտավորությունը կտարածվի երիտասարդների վրա մինչև 19 տարին լրանալը:
Ինչքան մեծ եղավ զարմանքս, երբ վերջերս տեղեկացա, որ ավագ դպրոցում դասավանդող իմ ծանոթ մանկավարժներից մեկը, որ անչափ սիրում է իր գործը, որի աշակերտները երբեք մրցույթներից առանց մրցանակների չեն վերադառնում, որոշել է թողնել մանկավարժությունը:
Երևանի համայնքային ենթակայության համար 109 մանկապարտեզում և Ֆ. Նանսենի անվան համար 150 հիմնական դպրոցում բացվել են «Երեխաների զարգացման անկյուններ»։ Երևանի քաղաքապետարանի «Մանկական զարգացման հիմնադրամի», «Beeline» ընկերության համագործակցությամբ կյանքի կոչված ծրագրի նպատակը ներառական կրթության ապահովումն ու զարգացումն է։
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որը վարել է կոլեգիայի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: