Հայերեն   English   Русский  
մեծ Բրիտանիա
Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են մինչև 2020թ. լրացուցիչ 1.2 միլիարդ ֆունտ ստեռլինգ (1.75 միլիարդ դոլար) հատկացնել Սիրիայի պատերազմից տուժածներին։ Հայտնում է arabic.rt.com-ը:
Վիքիլիքս-ի հիմնադիր Ժուլիան Ասանժը կարող է դուրս գալ Լոնդոնում Էկվադորի դեսպանությունից և հանձնվել ոստիկանությանը, եթե ՄԱԿ-ը նրա դեմ որոշում կայացնի: Այս մասին հայտնում է Euronews-ը:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն փետրվարի 4-ին`տեղի ժամանակով 06:20-ին, մեկնել է Միացյալ Թագավորություն: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
69 տարեկան հասակում վախճանվել է բրիտանական կինոյի և թատրոնի տաղանդավոր դերասան, կրկնօրինակող դերասան, ռեժիսոր, «Ոսկե գլոբուս», «Էմմի», BAFTA մրցանակների դափնեկիր Ալան Ռիքմանը:
Արքայազն Ջորջը, լինելով ընդամենը երկու տարեկան, արդեն սպորտային մեքենա ունի: Ջորջը ժառանգել է Aston Martin V8 Volante մակնիշի սպորտային մեքենայի փոքրիկ տարբերակը իր հորից՝ արքայազն Ուիլյամից, ով իր հերթին այն նվեր է ստացել եղբորից՝ արքայազն Հարրիից 1988 թ.-ին:
Մեծ Բրիտանիայում և աշխարհի տարբեր ծայրերում մարդիկ շարունակում են հարգանքի տուրք մատուցել լեգենդար Դևիդ Բոուին:Երեկվանից ի վեր «Նիհար Ճերմակ Դուքսի» հազարավոր երկրպագուները հավաքվել են Լոնդոնի Բրիքստոն թաղամասում և կատարում են երաժշտի անվերջ թվացող ժառանգության ամենահայտնօի ստեղծագործությունները:
Ստամբուլում «Ակօս»-ի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով պետական պաշտոնյաների դեմ մեղադրական եզրակացություն պատրաստած դատախազ Գյոքալփ Քյոքչուն հեռացվել է վերոնշյալ գործի քննությունից:
Միացյալ Թագավորության խորհրդարանի ավելի քան 60 անդամներ նամակ են ուղղել վարչապետԴևիդ Քեմերոնին, որում ասվում է, որ ինքնակոչ «ԻսլամականՊետության» կողմից ազգային փոքրամասնությունների զանգվածային սպանդը պետք է որակվի որպես ցեղասպանություն: Այս մասին հայտնում է ամերիկյան BBC լրատվականը:
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում շարունակվում է հեղինակավոր «London chess classic» շախմատային մրցաշարը:
Համայնքների պալատի 10 ժամ տևողությամբ բանավեճը կեզրափակվի քվեարկությամբ, որի արդյունքնում պարզ կլինի Ռաքքայում «Իսլամական պետության» թիրախների դեմ իրականացվող ԱՄՆ, Ֆրանսիայի, Ռուսաստանի և մյուս երկրների ռազմական գործողություններին միանալու հարցի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: