Հայերեն   English   Русский  
«Սասնա ծռեր»
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է ԱԱԾ-ի թռուցիկը, որը փոխանցվել է ՊՊԾ գնդի տարածքում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամներին:
«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ, «Սասնա ծռեր»-ի գործողությունները համակարգող մարմնի ղեկավար Ալեք Ենիգոմշյանն այսօր հայտարարել է, որ «ՀՀ իշխանությունները մտադիր չեն խաղաղ շարունակել բանակցությունները և դիմում են ճնշումների»:Նրա խոսքով՝ արդեն 32 ժամ է, ինչ ՊՊԾ գնդի տարածքում անջատված է էլեկտրականությունը, չի տրամադրվում սնունդ, բժշկական ծառայություն, իսկ գիշերվանից սկսած՝ չի գործում նաև հեռախոսային կապը:
Այսօր Հայաստանի Հանրապետության Նախագահի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, դատախազության և քննչական մարմինների ղեկավարների մասնակցությամբ: Երկրի ղեկավարին ներկայացվել է 2016թ. հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պահակապարեկային գնդի տարածքում տեղի ունեցած զինված հարձակման և դրան հաջորդած իրադարձությունների մանրամասները, ինչպես նաև իրականացվող միջոցառումների արդյունքները:
«Իրավունք» թերթը գրում է․ «Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված գնդապետ Արթուր Վանոյանի հուղարկավորման ժամանակ Երեւանի նախկին փոխոստիկանապետ, նույն գնդի եւ Արթուրի նախկին հրամանատար ու ընկեր Ռոբերտ Մելքոնյանն այս խոսքերով ներկայացրեց իր զոհված ընկերոջը. «Արթուրի մասին կարելի է երկար խոսել եւ միայն դրական բնորոշումներ տալ. արտակարգ անձնավորություն, լավ ոստիկան, նվիրված ընկեր, արցախյան ազատամարտին նվիրված մասնակից: Եղել է իմ տեղակալը գնդի հրամանատար եղած ժամանակ»:
ՀՀ Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարճ անդրադարձել է հուլիսի 17-ին Ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի վրա տեղի ունեցած զինված հարձակմանը: Հովիկ Աբրահամյաննը հայտարարեց, որ գրոհի ընթացքում սպանվել է ՊՊԾ գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը: Վարչապետը կառավարության անդամների անունից ցավակցեց Վանոյանի ընտանիքի անդամներին եւ հարազատներին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: