Հայերեն   English   Русский  
Լեռնային Ղարաբաղի հակամարտություն
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահները փետրվարի սկզբին կայցելեն տարածաշրջան այն հարցերի քննարկման շարունակման նպատակով, որոնք դիտարկվել են հունվարի 18-ին Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպման ժամանակ:
Բաքուն պատրաստ է ավելի լայն ինքնավարություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին և ապահովել տեղի հայկական բնակչության քաղաքացիական իրավունքները:
Օրերս Ադրբեջանում ձերբակալված Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Գազիևը դատապարտվել է 10 օրվա վարչական կալանքի:
Եվրոպական տարբեր քաղաքներում Ադրբեջանում քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով ակցիաներ են տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական կայքը:
Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Վաշինգթոնի և Մոսկվայի միջև հարաբերությունների վատթարացումը որևէ կերպ չի ազդի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Գրում է Rusarminfo.ru-ն:
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆեր (ԱՄՆ)) նոյեմբերի 14-ին և 16-ին հանդիպում են ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Մոսկվայի համար առաջնահերթություն է: Գրում է Rusarminfo.ru-ն:
Նախկին դեսպան և Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիգ Զելֆուգարովը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է կտրուկ արձագանք՝ ուղղված մայրաքաղաք Բաքու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցի առնչությամբ:
Արցախում նոյեմբերի 4-ին հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով վիրավորված զինծառայող Սերգեյ Սևադայի Ալումյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ նույն օրը նա տեղափոխվել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր կնոջ՝ Ամինա Էրդողանի հետ միասին գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքում: Թուրքիայի առաջնորդն ադրբեջանական «Թրենդ» և «Ազերթաձջ» լրատվական գործակալություններին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության հարցին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: