Հայերեն   English   Русский  
Լեռնային Ղարաբաղի հակամարտություն
Շվեյցարիան աջակցում է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այս մասին ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությանը հայտնել է Ադրբեջանում Շվեյցարիայի դեսպան Ֆիլիպ Շտալդերը:
Նախընտրական քարոզարշավի ընթացքում միայն ՀԱԿ-ՀԺԿ դաշինքն է իր պայքարի առանցքը դարձրել Արցախի հարցը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնախնդիրը քննարկվում է լրագրողների ու քաղաքական գործիչների միջև, ոչ թե թեկնածու քաղաքական ուժերի: Այդ հարցի շուրջ քաղաքական բանավեճ չկա:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Լեւոն Տեր-Պետրոսյանը «Հ1»-ի «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ փայլուն ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության բանակցությունների էությունը: 45 րոպեի ընթացքում նա ամենամատչելի, լայն հասարակության համար ընկալելի լեզվով պատմական էքսկուրս կատարեց` հակամարտության ծագման օրերից մինչեւ մեր օրեր եւ մի փոքր էլ անցավ առաջ ու ապագան նկարագրեց: Հակամարտությունը պետք է լուծվի միջազգային պլատֆորմի վրա` պետությունների տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ...
«Այդ լուրերը, մեղմ ասած, ոչ ճշմարիտ են և, հավանաբար, քաղաքական նպատակ են հետապնդում»:
Մադրիդյան սկզբունքները, որոնք, տարբեր ձևափոխումներով, բանակցությունների սեղանին են եղել սկսած 2007 թվականից, երբ այն Մադրիդի ԵԱՀԿ Նախարարական հանդիպման ընթացքում հանձնվեց հակամարտության կողմերին: Փաստաթղթի այս տարբերակը, պայմանականորեն, անվանվում է Մայր Մադրիդյան, որը մերժել է Ադրբեջանը: Փաստաթղթի նորացված տարբերակում կամ տարբերակներում, հանրաքվեի կամ պլեբիսցիտի մասին կետը առաջինից տարվել է հետ, կատարվել են որոշ այլ փոփոխություններ, որոնք արդեն անընդունելի են եղել հայկական կողմի համար:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության հարցում ստատուս քվոն անընդունելի է, հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը:
Այսօր Նովոստի Արմենիա մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վերլուծաբան, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր, «Валдай» հիմնադրամի գիտական տնօրեն Ֆյոդոր Լուկյանովը հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտության սրացումը այսօրվա դրությամբ բացարձակ պետք չէ որևէ արտաքին ուժի:
ԵԱՀԿ մինսկիի խմբի համանախագահները մայրաքաղաք Բաքվում հանդիպում են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: