Հայերեն   English   Русский  
Քանյե Ուեսթ
Նախօրեին երեկոյան հայտնի ռեփեր Քանյե Ուեսթին մոտ կանգնած աղբյուրները լրատվամիջոցներին հայտնել էին, որ ռեփերը նյարդային պոռթկում է ունեցել, իսկ այսօր առավոտյան արդեն հայտնի է դարձել Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում նրա հոսպիտալացման մասին, որտեղ նա հոգեբանական հետազոտության պետք է ենթարկվի: Գրում է Spletnik.ru.-ն:
«Ես չեմ մասնակցել քվեարկությանը, բայց եթե մասնակցեի, կքվեարկեի Թրամփի օգտին», - այս մասին իր համերգի ընթացքում բարձրաձայնել է ռեփեր Քանյե Ուեսթը:
Արդեն բավական երկար ժամանակ է, ինչ արևմտյան լրատվամիջոցները հայտնում են հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի դեպրեսիայի մասին, որն իբրև աստղին չի հաջողվում հաղթահարել Փարիզի բարձր նորաձևության շրջանակներում տեղի ունեցած զինված հարձակումից հետո:
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին թվիթերի իր միկրոբլոգում Անտարկտիդայից լուսանկար է հրապարակել: Գրում է Russian.rt.com-ը:
Դեռևս մեկ տարի չի անցել անգամ այն օրվանից , երբ հայտնի հեռուստաստղ Քիմ Քարդաշյանը լույս աշխարհ բերեց երկրորդ երեխային` Սեյնթին, իսկ այժմ արդեն 36-ամյա Քարդաշյանը մտածում է երրորդ երեխային ունենալու մասին: Սակայն այս անգամ հեռուստաաստղը մտադիր է խուսափել հղիությունից : Գրում է Spletnik.ru.-ն:
Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը որոշել են հրաժեշտ տալ իրենց հավատարիմ թիկնապահ Պասկալ Դյուվիեին , որը աստղային զույգի հետ 4 տարի է աշխատել: Նման որոշում զույգը կայացրել է Քիմ Քարդաշյանի վրա Փարիզի Hôtel de Pourtalès հյուրանոցում անհայտ անձանց զինված հարձակումից հետո: Ու թեև Պասկալ Դյուվիեն կողոպուտի գիշերը հյուրանոցում չի եղել, քանի որ Քիմի քույրերի` Քենդալի և Քորթնիի հետ գիշերային ակումբում է գտնվել, թիկնապահն այլևս չի զբաղվի աստղային զույգի անվտանգությամբ: Գրում է Spletnik.ru.-ն:
Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որին կողոպտել են Փարիզում, կարծում է, որ այդ հարձակման մեղավորը հենց ինքն է: Քիմը ենթադրում է, որ կողոպուտի պատճառ իր հրապարակումներն են դարձել սոցիալական ցանցերում, որոնցում նա ամեն կերպ ցուցադրել է իր թանկարժեք զարդերը, որոնց թվում նաև 4,5 միլիոն դոլար արժողությամբ մատանին, որը նրան ամուսինն էր նվիրել` Քանյե Ուեսթը: Գրում է Popcornnews.ru.-ն:
Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նախօրեին Փարիզում տեղի ունեցած կողոպուտից հետո Նյու Յորք վերադարձել է կրկնապատկված թվով թիկնապահների ուղեկցությամբ: Քիմը Նյու Յորք ժամանել է մոր` Քրիս Ջեների և վերջինիս ընկերոջ` Կորի Գեմբելի ուղեկցությամբ: Իսկ օդանավակայանում նրանց դիմավորել է Քիմի ամուսինը` ռեփեր Քանյե Ուեսթը: Գրում է Rudssian.rt.com-ը:
Անհայտ զինված անձինք հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանից մի քանի միլիոն դոլար արժողությամբ թանկարժեք զարդեր են հափշտակել: Այդ մասին հայտնում է AFP լրատվական գործակալությունը` հղում անելով ֆրանսիական ոստիկանությանը: Գրում է Russian.rt.com-ը:
Ռեփեր Ջեյզիոն Թեյլորը, որը հայտնի է The Game բեմական անունով, վերջերս ամերիկյան հաղորդաշարերից մեկի ընթացքում խոստովանել է, որ հարաբերություններ է ունեցել իր վաղեմի և մտերիմ ընկեր Քանյե Ուեսթի կնոջ՝ Քիմ Քարդաշյանի հետ: Բացի այդ ռեփերը հայտարարել է, որ իր անկողնում հասցրել է լինել նաև Քիմի քույրը` Քլոեն: Գրում է Popcorneews.ru.-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: