Հայերեն   English   Русский  
Քանյե Ուեսթ
Այժմ ամբողջ աշխարհի լրատվամիջոցներն ուշադիր հետևում են հայտնի հոլիվուդյան դերասաններ Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի ընտանիքում տեղի ունեցող իրադարձություններին, և հենց այդ պատճառով հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը երկրորդ պլան է մղվել: Գրում է Spletnik.ru.-ն:
Աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթը խիստ անհանգստացած է վերջերս Նյու Յորքի նորձևության շաբաթվա շրջանակներում իր հերթական ցուցադրության ձախողմամբ: W magazine ամսագրին տված հարցազրույցի շրջանակներում նա ներկայացել է չընկալվող և չճանաչված հանճարի կերպարով: Գրում է Spletnik.ru.-ն:
Forbes ամսագիրը հրապարակել է հիփ հոփ ոճի ամենաբարձր վարձատրվող կատարողների վարկանիշը: Հատկանշական է, որ վարկանիշում չի ընդգրկվել վերջին ժամանակներս տարբեր սկանդալների պատճառներով ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում գտնվող ռեփեր Քանյե Ուեսթը: Գրում է Russian.rt.com-ը:
Քիմ Քարդաշյան և Քանյե Ուեսթ աստղային զույգին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ նրանց որևէ կերպ չի հաջողվում համաձայնության գալ իրենց 3-ամյա դստեր` Նորթ Ուեսթի մոտ ապագայի հարցում: Աղբյուրի հավաստմամբ բանն այն է, որ Քարդաշյանը չի ցանկանում, որ դուստրը մանկապարտեզ, իսկ այնուհետև դպրոց հաճախի: Գրում է Popcornews.ru.-ն:
Նախօրեին մեկնարկած Նյու Յորքի բարձր նորաձևության շաբաթվա շրջանակներում տեղի է ունեցել հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի նոր հավաքածուի` Yeezy Season 4-ի ցուցադրությունը: Ռեփերի նոր հավաքածուն գրավել է բոլորի ուշադրությունը և կարծես արդեն ձևավորված ավանդույթի համաձայն մեծ իրարանցում առաջացրել: Գրում է Spletnik.ru.-ն:
Նախորդ տարի հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հայտարարեց, որ տառապում է պսորիազ կոչվող մաշկային հիվանդությամբ: Իսկ այժմ արդեն ռեփեր Քանյե Ուեսթի կինը պատմել է, թե ինչպես է ապրում այդ հիվանդությունով և խոստովանել, որ չնայած դրան` սովորել է ընդունել իրեն այնպիսին, ինչպիսին կա և հաշտվել է դրա հետ: Գրում է Spletnik.ru.-ն:
Նյու Յորքի փողոցներում հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ամուսնու` Քանյե Ուեսթի ուղեկցությամբ, հայտնվել է պապարցիների ուշադրության կենտրոնում: Հետևելով համաշխարհային աստղերի շրջանում վերջին ժամանակներս լայն տարածում գտած տենդենցին` Քարդաշյանը փողոց դուրս եկել է առանց կրծկալի և Նյու Յորքում զբոսնելիս իսկական իրարանցում առաջացրել: Գրում է Spletnik.ru.-ն:
Եթե նախօրեին արևմտյան լրատվամիջոցների կենտրոնում հայտնվել էին հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և նրա ամուսինը` Քանյե Ուեսթը, որոնք միասին ներկա էին գտնվել MTV Video Music Awards-2016 մրցանակաբաշխությանը և ներկայացրել ռեփերի նոր տեսահոլովակը, ապա այսօր արդեն բոլորի ուշադրության կենտրոնում հայտնվել են նրանց երեխաները` Նորթը և Սեյնթը, որոնք զույգի հետ միասին Նյու Յորք էին ժամանել: Գրում է Spletnik.ru.-ն:
Չնայած մամուլի և շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ շփման մեջ ինքնավստահ պահվածքին՝ Քանյե Ուեսթը հուզվել է ապագա կնոջ հետ ծանոթանալիս:
Չնայած մեծ կարողությանը, ռեալիթի աստղ Քիմ Քարդաշյանը խոստովանում է, որ հաճույք է ստանում իրեն չպատկանող իրերը վերցնելիս:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: