Հայերեն   English   Русский  
����������������������
Արցախի կանչն այնքան ուժեղ է, որ անցած տարի ստեղծված #ԵկԱրցախ հաշթեգ-կոչը մինչ օրս գործուն է: Արցախ մեկնող քաղաքացիները սոցիալական ցանցերում իրենց ընկերներին ու հարազատներին այս կոչով խրախուսում են հետևել իրենց օրինակին ու այցելել մեր հայրենիքի այդ չքնաղ անկյունը:
Ստեփանակերտի համար 6 դպրոցի մարզադահլիճում անց է կացվում սամբոյի «Հաղթանակի գավաթ» մրցաշար՝ նվիրված մայիսյան եռատոնին:
Սիրելի՛ հայրենակիցներ,Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ:
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան հայկական երկու հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ տրվել է Արցախում «ԹՈւՄՈ-բանակ» ծրագրի պաշտոնական մեկնարկը: Կրթական այս ծրագրին մասնակցում են Ստեփանակերտի մոտակա զորամասերի 200-ից ավելի ժամկետային զինծառայողներ:
«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ Ստեփանակերտում մեկնարկել է հանդբոլի մարզահրապարակի կառուցումը: Ծրագիրն իրականացվում է ֆրանսիացի գործարարների ֆինանսավորմամբ: Մայրաքաղաքի կենտրոնում կառուցվող մարզահրապարակը կունենա արհեստական խոտածածկով 800քմ դաշտ, 102 նստատեղ հանդիսատեսի համար, հանդերձարաններ: Մարզահրապարակի լուսավորումն ու կահավորումը կիրականացվեն արդի պահանջներին համապատասխան: Մարզադաշտը, որտեղ կարող են անցկացվել նաեւ ֆուտբոլի մարզումներ, կսպասարկի ...
1993 թվականի սեպտեմբերի 3-ին վարորդ Բենիամին Այվազյանը երեք ընկերների հետ Ստեփանակերտից ուղևորվում է Ղուբաթլի (ներկայիս Քաշունիք)՝ վառելիք բերելու: Թիկունքից նրանց վրա կրակ են բացում: Մեքենայում գտնվող երկու ուղևորները սպանվում են, իսկ Բենիամին Այվազյանի ճակատագիրը մնում է անհայտ: 25 տարի է անցել, սակայն Բենիամին Այվազյանի ընտանիքը դեռ սպասում է նրան:
Թուֆենկյան հիմնադրամի նախաձեռնությամբ, Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն» հյուրանոցում երեկ՝ ապրիլի 3-ին, տեղի է ունեցել անվանի սփյուռքահայ արվեստագետներ՝ Սերժ Թանկյանի, Արսինե Խանջյանի, Ատոմ Էգոյանի և Էրիկ Նազարյանի մամլո ասուլիսը:
Ստեփանակերտի սրտում գործում է փոքրիկ թանգարան` նվիրված Արցախյան պատերազմում անհայտ կորած ազատամարտիկներին: Նախկինում այստեղ գործել է հեռուստատեսություն: Պատերազմի տարիներին այն արկակոծվել է և ավերվել: 1997 թվականից կառույցում գործում է «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն» հասարակական կազմակերպությունը, որի հիմնադիրը Վերա Գրիգորյանն է:
«Արցախպրես» լրատվական գործակալության առաջարկով Ստեփանակերտի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում պատրաստվել է նոր լոգոտիպ, որի հեղինակն է Թումո»-ի սան Վարդան Կարապետյանը:
«Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոն հիմնադրամի նախաձեռնությամբ երեկ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է միջոցառում՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: