Հայերեն   English   Русский  
համերգ
Ռուս հայտնի երգիչ, սիրված արտիստ Ստաս Միխայլովը համերգով հանդես կգա Երևանում: Իրադարձությունը տեղի կունենա ապրիլի 2-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստը մեր երկրում կներկայացնի իր «Ես և Դու» համերգային ծրագիրը:
Ուրուգվայցի հայտնի երգչուհի, դերասանուհի Նատալիա Օրեյրոն համերգով հանդես կգա Երևանում: Իրադարձությունը տեղի կունենա ապրիլի 7-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տարեվերջյան համերգը։ Նվագախմբի հետ հանդես եկավ իտալացի հանրահայտ ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին։ Համերգային ծրագիրը ներառում էր իտալացի կոմպոզիտորներ Էննիո Մորիկոնեի, Մարտին Պալմերիի, Ռոբերտո դի Մարինոյի, ինչպես նաև արգենտինացի կոմպոզիտոր Աստոր Պիացոլայի ստեղծագործությունները։
Դեկտեմբերի 21-ին, ժամը 15:00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում
Անկախը ներկայացնում է առաջիկա շաբաթվա մշակութային ամենահետաքրքիր իրադարձությունները:
Դեկտեմբերի 14-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Ժնևի Սեն Ժերմեն եկեղեցում մասնակցել է Երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված համերգին:
Դասական երաժշտության աշխարհի ամենաճանաչված հարթակներից մեկում՝ Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, դեկտեմբերի 7-ին ոգեկոչեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը։ Մեծ աղետի 30-րդ տարելիցին նվիրված համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հանդես եկավ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը։
Հայաստանի պետական կամերային նվագախումբը նոյեմբերի 26-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա «Պայծառակերպված գիշեր» խորագրով համերգով:
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նոյեմբերի 25-ին, ժամը 19:00 կանցկացվի Երևանի պետական կամերային երգչախմբի համերգը, որի ընթացքում տեղի կունենա կոմպոզիտոր Վիլլի Վայների երգչախմբային ստեղծագործությունների «Վիլլի Վայներ և ընկերներ» (“Willy Weiner & Friends”) նոր ծրագրի և ձայնասկավառակի շնորհանդեսը։
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի երգիչ Սուրեն Զուրաբյանի հիշատակին նվիրված համերգ: Երեկոն տեղի կունենա նոյեմբերի 18-ին, ժամը 19:00: Միջոցառման շրջանակում կներկայացվի ավստրիացի կոմպոզիտոր Ֆրանց Շուբերտի «Ձմեռային ճամփորդություն» երգաշարը: Երեկոյին հանդես կգան բարիտոն Մկրտիչ Մկրտչյանը, դաշնակահարուհի Կարինե Հովհաննիսյանը: Ներածական խոսքը՝ Ժաննա Զուրաբյանի:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: