Հայերեն   English   Русский  
համերգ
Մալթայի միջազգային երաժշտական փառատոնից հետո, որտեղ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությունն արժանացավ երաժշտագետների և արտասահմանյան մամուլի բարձրագույն գնահատանքին, սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ելույթ կունենա Ռիգայի՝ ջութակի և թավջութակի միջազգային փառատոն-մրցույթի շրջանակներում։
AFP լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը կնոջ հետ Փհենյանում ներկա է գտնվել Հարավային Կորեայից ժամանած երաժիշտների համերգին և բարձր գնահատել արվեստագետների կատարումները: Գրում է Russian.rt.com-ը:
Քուվեյթում ՀՀ դեսպանության և Քուվեյթի Պետության Մշակությի, արվեստի և գրականության ազգային խորհրդի համագործակցությամբ «Աբդուլ Հուսեին Աբդուլռեդա» սրահում
Այս օրերին Երևանի լեփ-լեցուն դահլիճներում և հանդիսատեսի բուռն ծափահարությունների ներքո ընթանում է Քշիշտոֆ Պենդերեցկու 85-ամյակին նվիրված փառատոնը։
Ֆրանսաբնակ ճանաչված օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) դեկտեմբերի 7-ին Լոս Անջելեսում հանդես կգա հանրահայտ Zipper Hall սրահում:
Նոյեմբերի 24-ին Ժնևի «Վիկտորիա հոլ» սրահում աշխարհահռչակ երաժիշտ Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև Հայաստանի և Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյաններին։
Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմ քաղաքում տղամարդ է ձերբակալվել, որը կասկածվում է ռոք համերգի ընթացքում ներկաներից ավելի քան 50 բջջային հեռախոս հափշտակելու մեջ: Գրում է Russian.rt.com-ը:
Նոյեմբերի 17-ին՝ 18.30, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Արամ MP3-ի և Սևակ Խանաղյանի համերգը՝ նվիրված երիտասարդական տոներին։ Հնչելու են երգիչների երկացանկի հին, սիրված, ինչպես նաև նոր երգերը։Համերգը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և Ջազի հայկական ասոցիացիան
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն անդրադարձել է երգահան Վահան Արծրունու հայտարարությանը, որտեղ վերջինս նշել էր, որ իր մասնագիտական գործունեությունը խոչընդոտվում է Հայաստանում, մասնավորապես, Զվարթնոցի տաճարում «Մաշտոց Կոմիտաս» համերգային նախագիծը չեղարկվել է ՀՀ մշակույթի նախարարության կոպիտ միջամտությամբ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: