Հայերեն   English   Русский  
Մարտունի
Դպրոցն ավարտելիս աշակերտները, ավարտական վկայականից բացի, կկարողանան նաև վարորդական վկայական ստանալ: Գեղարքունիքի մարզի Մարտունու ավագ դպրոցում ընթացիկ ուսումնական տարվա մեկնարկից ուսումնասիրում են «Ավտոգործ» առարկան: Այն դասավանդվում է 10-րդ և 11-րդ դասարաններում` անկախ դասարանի հոսքային ուղղվածությունից: Դասընթացի ավարտին 17 տարին լրացած աշակերտները կկարողանան քննություն հանձնել ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումում և ստանալ B կարգի վարորդական իրավունք:
Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի բնակիչ Աշոտ Հակոբյանը մեկն է այն 123 անձանցից, որոնք ընդգրկվել են Կառավարության աջակցությամբ իրականացվող Սեզոնային զբաղվածության ծրագրում: Ծրագրի ֆինանսական աջակցության շնորհիվ Հակոբյանը կարողացել է հնձել իր խոտհարքը, խոտը խուրձերի վերածել ու գյուղ հասցնել: Բարձրլեռնային գյուղում ապրող Հակոբյանի ընտանիքի ապրուստի միակ միջոցը հողագործությունն ու անասնապահությունն է: Սակայն, ինչպես նշում է Հակոբյանը, հող մշակելն ու անասուն պահելը ծախսեր են պահանջում, ինչի պատճառով էլ ...
Մարտունու տարածաշրջանը դեռ խորհրդային տարիներից աչքի է ընկել արտագնա աշխատանքի մեկնողների թվով: Այստեղ չկա ընտանիք, որ արտերկրում աշխատող հարազատ չունենա: Իսկ գյուղերում հաճախ ընտանիքի մի քանի անդամներն են դրսում աշխատում: «Գյուղում տղամարդ չի մնացել: Կանայք կարող են իրենց հայաթում լողանալ` նայող չի լինի»,- իրավիճակը կատակով բնութագրում է Վարդենիկ գյուղի բնակիչ Սվետա տատիկը:
Եղվարդում և Արմավիրում մանկապարտեզ հաճախող երեխաների զանգվածային թունավորումներից հետո, ինչպես նաև ստուգումների արդյունքում հանրապետության մի շարք մանկապարտեզներում անհամապատասխանությունների բացահայտումները հասարակության համար մտահոգության առիթ դարձան:
Մարտունիում հարյուրավոր հեկտար խոտհարքներ ու հացահատիկի տասնյակ հեկտար արտեր այս տարի չեն հնձվել. պատճառը վաղուց չտեսնված երաշտն էր: Այստեղ մայիսի սկզբից մինչև օգոստոսի վերջը տեղումներ չեն եղել, ջերմաստիճանն էլ սովորականից բարձր էր: Տեղի գյուղացին ձեռնունայն է մնացել` վարկերի ու պարտքերի տակ կքած:
Մարտունիում ավարտված “Սևանա լիճ 2015″ անվանումը կրող միջազգային մրցաշարում հաղթող է ճանաչվել Լեհաստանի ներկայացուցիչ Դուդան, որը վաստակել է 6 միավոր:
Հուլիսի 11-21 Մարտունիում կկայանա արդեն ավանդական դարձած «Կապուտակ Սևան» անվանումը կրող միջազգային, շրջանային խոշորագույն մրցաշարը: Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս մրցաշարը գրեթե ամբողջությամբ համալրվել է աշխարհում բավականին ճանաչված երիտասարդ շախմատիստներով:
Հունիսի 2-ին ոստիկանության Մարտունու բաժնում ահազանգ է ստացվել, որ մուտք են գործել Մարտունու Աբովյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող պանրի գործարանի տարածք, կոտրել վարչական շենքի մուտքի ալյումինե դռան փականն ու գողացել դռները:
Voskanapat.info-ն գրում է. «Ինչպես ասվում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Զայնաբ Բանգուրինի զեկույցում, «Իսլամական պետության» կողմից վաճառվող սեքս-ստրկուհիների շրջանում կան նաև կովկասցի թրքուհիներ` Ադրբեջանի քաղաքացիներ: Այս փաստը հաստատում են տասնյակ ապացույցներ, որ տարածվել են հենց «Իսլամական պետության» գրոհայինների կողմից:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: