Հայերեն   English   Русский  
ԱԺ
«Ես իրոք մտածում էի, որ երբ էս հարցը բերենք, առանց խոսալու… : Միասնական հարցեր քիչ ենք բերում, հենց փորձեցինք ժողովրդի համար մի լավ բան անենք՝ էլ գող փիսո, էլ քաչալ շուն, էլ ով ինչ գողցավ բանակից: Ամեն ինչի մասին խոսեցինք՝ բացի էս օրենքից»,-ԱԺ արտահերթ նիստում՝ անդրադառնալով բանակին ամսական 1000 դրամ նվիրաբերելու Կառավարության նախաձեռնությանը՝ հայտարարեց ՀՀԿ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:Նա բանակը թալանողների հարցը խորհուրդ տվեց թողնել Աստծո հույսին՝ վստահեցնելով, որ եթե թալանողների «քթից էլ ...
Գազը սպառողների համար էժանացնելու՝ նոր կառավարության նախաձեռնության մեջ որեւէ հետին նպատակ չկա։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին Արցախում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, թե դա ժամանակավոր նախաձեռնություն է, որը կատարվում է իշխող կուսակցության նախընտրական արշավի շրջանակում։ Վարչապետը վստահեցրել է, որ իր միակ նպատակը տնտեսությունն ակտիվացնելն է,հաղորդում է news.am-ը:
Շաբաթ օրը ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն հնարավոր վերադարձին, հայտարարել էր, որ նա պետք է հաշվի առնի քաղաքական գործչի ու գործարարի անհամատեղելիությունը: Xnews.am-ի հետ զրույցում այս հայտարարությունը մեկնաբանել է Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նորանշանակ վարչապետից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում նախագահ Սերժ Սարգսյանին:
"Մամուլը հեղեղված է լուրերով, որ Ձեր բարեկամներին, մտերիմներին, ընկերներին եք նշանակում տարբեր պաշտոնների, իսկ իրենք էլ իրենց հերթին՝ իրենց բարեկամներին ու հարազատներին",-ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Հեղինե Բիշարյանը` խնդրելով վարչապետն հաստատել կամ հերքել այդ տեղեկությունները:"Ես չեմ բացառում, որ երբևիցե պաշտոնի կնշանակեմ իմ բարեկամներին, բայց առ այսօր ոչ մի բարեկամի չեմ նշանակել: Եթե իմ գործընկերներին էլ, որոնց ես ճանաչում եմ, իրենց էլ ասենք բարեկամ, ապա այո, ...
Այսօր Աժ ճեպազրույցների ժամին լրագրողները ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեցին, թե ինչու պաշտոնանկությունից հետո չեն պատժում Սուրիկ Խաչատրյանին: Հարցը հարուցեց Բաղդասարյանի զարմանքը:
Դեռ վաղ է գնահատականներ տալ նոր ձևավորված կառավարությանը, դեռ պետք է ծրագիր ներկայացվի, բայց որոշ հարցադրումների պատասխանները տարակուսանք են առաջանում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Վանաձորում և Գյումրում տեղի ունեցած ՏԻՄ 2 կարևորագույն ընտրություններինց հետո կուսակցությունները հասկացան, որ իրենց պարտության մեջ չեն կարող մեղադրել ոչ հանձնաժողովներին, ոչ էլ ժողովրդին»,-այս մասին անդրադառնալով ՏԻՄ ընտրությունների արդյունքներին՝ հայտարարեց ԱԺ պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: