Հայերեն   English   Русский  
ԱԺ
ՀՀ ԱԺ բոլոր 131 պատգամավորների դրամական միջոցները 2015 թվականին կազմել է շուրջ 90 մլն դոլար: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԺ մոնիտորինգ ծրագրի փորձագետ Բաբկեն Թունյանը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:
«Աշխարհը փոխվել է: Հայ առաքելական եկեղեցու տնտեսական հզորացման պատճառով մենք երկու անգամ պետականություն ենք կորցրել՝ 428-ին և 1045-ին»,-այս մասին այսօր Ազգային Ժողովում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ պահանջելով փոխել օրենքը:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է պատգամավորներ Թևան Պողոսյանի և Էդմոն մարուքյանի ընտանիքների հետ ունեցաց ընթրիքի լուսանկարներով:
ՀՀ անկախության քառորդ դարը հատուկ շուքով նշվել է Չինաստանում ՀՀ դեսպանատանը: Պաշտոնական ընդունելությանը մասնակցել են օտարերկրյա դիվանագետներ, ՉԺՀ ԱԳ պաշտոնյաներ, Չինաստանում ՀՀ նախկին դեսպաններ, գործարարներ, ուսանողներ եւ հայ համայնքի անդամներ:
«Զորահանդեսը պետք է, որ թշնամին տեսնի` մենք ընկճված չենք, չենք խեղճացել: Սա միայն զորահանդես չէ, այլ միջոցառում, որը հստակ մեսիջներ է ուղարկելու: Ասելիք կա, և առաջին հերթին՝ մեզ: Զորահանդեսի փորձերին եղել եմ և տեսել, որ ապրիլյան դեպքերի շատ-շատ բացթողումներ արդեն շտկվել են»,- ասում է ԱԱԾ պաշտոնաթող գնդապետ, Արցախյան ազատամարտի վետերան Արթուր Ալեքսանյանը` անդրադառնալով վերջին օրերին շատ քննարկված հարցին` պե՞տք է արդյոք զորահանդես անել անկախության օրը:
Կարտոֆիլի բերքի իրացումն օրհասական խնդիր է ամբողջ հանրապետությունում: Շիրակի մարզում արտադրվում է մեծածավալ բերք, որի համար, սակայն, համապատասխան շուկա չկա: Կարտոֆիլի մշակմամբ զբաղվող ֆերմերներն այսօր բերքի արտահանում իրականացնելու հնարավորություններ չունեն:
ԱԺ-ում ավարտվեց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի ընտրությունը:Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը քիչ առաջ ամփոփեց գաղտնի քվեարկության արդյունքները: 105 կողմ ձայնով Խորհրդարանը Սերժ Սարգսյանի ընդունելի թեկնածուն Տիգրան Հակոբյանին ընտրեց ՀՌԱՀ-ի անդամ:
Քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ դատապարտում են Ազգային ժողովի «աններելի և անթույլատրելի անգործությունը» և կոչ անում արտահերթ նիստ հրավիրել՝ ՊՊԾ գնդի գրավումից հետո երկրում ստեղծված իրադրությունը քննարկելու համար:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: