Հայերեն   English   Русский  
ԱԺ
Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումը Գյումրիի «Շիրակի» և վրացական «Դիլա» թիմի միջև: Հանդիպման հիմնական ժամանակը ավարտվեց 1:0 հաշվով հօգուտ «Շիրակի»:
58 կողմ, 21 դեմ ձայների հարաբերակցությամբ ԱԺ արտահերթ նիստում ընդունվեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:
ԱԺ-ում Հարկային օրենսգրքի քննարկումները նախօրդ օրերի համամատ ընթանում են բուռն ելույթների ու քննադատությունների ներքո: Ընդդիմադիր պատգամավորները կարծում են՝ շրջանառության հարկի շեմը իջեցնելու որոշումը վերջնականապես կտապալի Հայաստանի տնտեսությունը:
Չնայած Հովիկ Աբրահամյանը հայտարարում էր, որ ամեն ինչ անելու են Հայաստանը ապրելու և աշխատելու համար գրավիչ երկիր դարձնելու համար, Հարկային նոր օրենսգրքով Հայաստանի տնտեսվարողների վրա 80- 100 միլիարդ հարկային բեռ կավելանա: Այս մասին ԱԺ արտահերթ նիստին հայտարարեց «ՄԱԿ» կուսակացության նախագահ, ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Ըստ նրա, դա ոչ միայն տնտեսվարողների, այլև ողջ բնակչության վրա ընկնող ծանրաբեռնվածություն է:
Հունիսի 1-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: