Հայերեն   English   Русский  
Գևորգ Պետրոսյան
Հունիսի 7-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունները կարելի է բնորոշել որպես պատմական: Հատկապես հայերի տեսանկյունից, քանի որ ներկայացված են հայ թեկնածուներ, ովքեր կարող են խորհրդարանի կազմում ընդգրկվել:
Քիմ Քարդաշյանի կերպարը կարելի է արդյունավետ օգտագործել Ցեղասպանության ճանաչմանը ուղղված աշխատանքներում
«Չեմ բացառում, որ հունիսյան ընտրությունների արդյունքում թուրքական խորհրդարանում հայազգի պատգամավորներ ընտրվեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեսակետն հայտնեց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:
2014 թվականի ընթացքում տեղի ունեցան բազում իրադարձություններ, որոնք այս կամ այն կերպ ազդեցին հայ-թուրքական հարաբերությունների վրա: Թուրքագետ Գևորգ Պետրոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ առանձնացրեց դրանցից հինգը:
Власти Южной Кореи заявили во вторник, что утвердили установку большой рождественской ели у границы с Северной Кореей, сообщает Associated Press.
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը թուրքագետ Գևորգ Պետրոսյանը, անդրադառնալով Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» կին պատգամավոր Սեբահաթ Թունջելի՝ Թուրքիայի խորհրդարան ներկայացված օրինագծին, նշեց, որ դրանից մեծ ակնալինքեր ունենալ պետք չէ, և Թուրքիայում իրավական որևէ շարունակություն այն չի կարող ունենալ:
Հոկտեմբերի 27-ին լուրեր տարածվեցին, թե քրդական ինքնապաշտպանական ուժերը կիրակի Քոբանիից դուրս են մղել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայիններին: Այս մասին հայտնում էր ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով «Ալ Մայադին» հեռուստակայանին:
Թուրքիան «Իսլամական պետության» ստեղծման առաջին իսկ օրվանից աջակցել է նրան` ընդդեմ Ասադի վարչակարգի:
Թուրքիայի սահմանից 1 կմ հեռավորությամբ գտնվող սիրական քրդաբնակ Քոբանի քաղաքի փողոցներում արդեն տևական ժամանակ է` կատաղի պայքար է ընթանում քուրդ աշխարհազորայինների և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների միջև: Քուրդ աշխարհազորայինները դեռևս կարողանում են դիմակայել ԻՊ գրոհայիններին:
«Վերջին մի քանի տարիներին Թուրքիա-«Իսլամական պետություն» կազմակերպության հարաբերությունները խիստ հակասական և խառն են, ուստի, դժվար է որևէ կերպ դրանց գնահատական տալ: Բայց ակնհայտ է, որ Թուրքիան մեծ ցանկություն ունի, որ «Իսլամական պետության» և քրդերի միջև հարաբերությունները առավելագույնս լարվեն», -Թուրքիայի խորհրդարանում Սիրիա և Իրաք ներխուժելու վերաբերյալ հաստատված օրինագծին, Իսլամական պետություն-Թուրքիա հարաբերություններին անդրադառնալով` նշեց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: