Հայերեն   English   Русский  
բաց նամակ
«Հետամուտ լինելով ս.թ. հոկտեմբերի 13-ին Գլխավոր դատախազությունում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հնչեցված խնդիրների լուծման համար ձեռքբերված պայմանավորվածությանը, ուզում եմ ևս մեկ անգամ հրապարակայնորեն անդրադառնալ իմ կողմից բարձրաձայնված հարցին՝ կալանավորումը որպես խափանման միջոց անհիմն կիրառելու պրակտիկայի բացառման անհրաժեշտությանը»,-ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղված բաց նամակում նշում է Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ի նախագահ Արտակ ...
«Վերջին երկու տասնամյակում Հ1-ը վարել է հիմնականում հակամշակույթի տարածման քաղաքականություն, որի վերջին դրսևորումներից մեկը «Ամենակարող երգիչ» նախագիծն է»,-այս մասին ասված է նշանավոր հայ օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանի նամակում՝ Հանրային Հեռուստաընկերության եթերով հեռարձակվող և մեծ աղմուկ հանած 6/8-ը՝ լավագույն տասնյակի կատարմամբ նոր երաժշտական՝ «Ամենակարող երգիչը» նախագծի վերաբերյալ հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին ուղղված նամակում:
Վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակում Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Քրիս Սմիթը (հանրապետական` Նյու Ջերսի նահանգից) խորին մտահոգություն է հայտնել երկրի սահմանադրության փոփոխությանը ուղղված հանրահավաքի անցկացման առնչությամբ: Ըստ նրա` առաջարկվող փոփոխությունները կարող են խաթարել Ադրբեջանի` ժողովրդավարության պաշտպանության միջազգային պարտականությունները:
Ադրբեջանի իրավապաշտպանների մի խումբ նամակով դիմել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդին՝ կոչ անելով իրավական գնահատական տալ Ադրբեջանի սահմանադրությունում առաջարկվող փոփոխություններին, հաղորդում է «Կոնտակտ» լրատվական կայքը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի՝ օգոստոսի 6-ին «Վարդաշեն» ՔԿՀ-ից գրված նամակին: Նա իր նամակում ասել էր, որ Նիկոլ Փաշինյանը սխալ է հասկացել եւ ապատեղեկատվություն է տարածել «Սասնա Ծռերի» եւ իր կողմից Սերժ Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ պահանջը:Ստորեւ ներկայացնում ենք նամակի պատասխանը.
Գյումրի «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը բաց նամակ է հղել Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին:
Ղարաբաղյան պատերազմի վետերան, պաշտոնաթող գնդապետ Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը, բաց նամակով դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին՝ անդրադառնալով տնտեսական խնդիրներին:
4 մայիսի 2016, Երևան: Հարգելի պարոն նախարար, մայիսի 3-ին հայտարարել եք՝ «Այս փուլում չկան վիրավոր զինծառայողներ, որոնց պետք է արտերկիր ուղարկենք բուժման», մինչդեռ ապրիլի 21-ին ասել էիք. «Անհրաժեշտության դեպքում զինվորներին կուղարկենք արտասահման բուժման»:
Հայաստանի եզդիական համայնքը դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ազգությամբ եզդի գործարար, բարերար Ջնդի Ամարյանի գործով օրինականություն ապահովելու և նրան ազատ արձակելու խնդրանքով:
ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Աշոտ Հակոբյանը, որն ազատազարկման է դատապարտված 11 տարով, բաց նամակով դիմել է Հանրապետության նախագահին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին` խնդրելով առաջին իսկ հնարավորության դեպքում թույլ տալ իրեն մեկնելու առաջին գիծ, ուր ամենաթեժ մարտերն են ընթանում և ինչպես ինքն է գրել` որտեղ գնում են միայն հանուն հայրենյաց մահապարտները
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: