Հայերեն   English   Русский  
բաց նամակ
Ղարաբաղյան պատերազմի վետերան, պաշտոնաթող գնդապետ Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը, բաց նամակով դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին՝ անդրադառնալով տնտեսական խնդիրներին:
4 մայիսի 2016, Երևան: Հարգելի պարոն նախարար, մայիսի 3-ին հայտարարել եք՝ «Այս փուլում չկան վիրավոր զինծառայողներ, որոնց պետք է արտերկիր ուղարկենք բուժման», մինչդեռ ապրիլի 21-ին ասել էիք. «Անհրաժեշտության դեպքում զինվորներին կուղարկենք արտասահման բուժման»:
Հայաստանի եզդիական համայնքը դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ազգությամբ եզդի գործարար, բարերար Ջնդի Ամարյանի գործով օրինականություն ապահովելու և նրան ազատ արձակելու խնդրանքով:
ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Աշոտ Հակոբյանը, որն ազատազարկման է դատապարտված 11 տարով, բաց նամակով դիմել է Հանրապետության նախագահին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին` խնդրելով առաջին իսկ հնարավորության դեպքում թույլ տալ իրեն մեկնելու առաջին գիծ, ուր ամենաթեժ մարտերն են ընթանում և ինչպես ինքն է գրել` որտեղ գնում են միայն հանուն հայրենյաց մահապարտները
Պետք է դիմել ԼՂՀ ՊԲ Գերագույն Գլխավոր հրամանատարին, որպեսզի նա հրաման տա Պաշտպանության բանակին վերականգնել Արցախի Հանրապետության պետական սահման: Այս մասին ասված է ԼՂՀ ՊԲ նախարար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանին ուղղված բաց նամակում:
Այսօր համացանցում տարածվեց մի տեսանյութ, որում ներկայացված է ՀՀ պետեկամուտների կոմիտեի «ներքին խոհանոցը»: Տեսանյութում խոսվում է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդու` Կարեն Խաչատրյանի եւ նրա մտերիմների գործունեության մասին ՊԵԿ-ում ընդհանրապես, և մաքսային ծառայությունում մասնավորապես:
Հայկական Վերածնունդի Նյու Յորքի մասնաճյուղից Սասուն Քոսյանը Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպության կողմից բաց նամակ է հղում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին:
Սփյուռքահայ Շանթ Ոսկերիչյանը Բաց նամակով դիմում է ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ տնօրեն Գեորգի Կուտոյանին: Ոսկերիչյանը հայտնում է, որ իրեն արգելում մտնել Հայսատան առանց որևէ հիմնավորման և խնդրում է վերականգնել հայրենիք այցելելու իր իրավունքը:
Արցախի խորհրդարանական եւ արտախորհրդարանական կուսակցությունները փետրվարի 23-ին նամակով դիմել են Նախագահ Բակո Սահակյանին՝ առաջարկելով ստեղծել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով:
Անկախ-ն այսօր` փետրվարի 17-ին, Երևանի բնակիչ Տիգրան Կոստանյանից բաց նամակ է ստացել`ուղղված Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին` արդարության վերականգնման ակնկալիքով:Քաղաքացին հայտնում է, որ տարիների ընթացքում, վարկային միջոցներով, մեծ դժվարությամբ ձեռք է բերել փոքր խանութ, սակայն «Բիդեք» ՍՊԸ-ի կողմից, (որը պարզվել է, պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդի, քաղաքապետարանի ավագանու անդամ` Դավիթ Սեդրակյանին) այդ տարածքները ազատելու պահանջով գրություն է ստացվել` սպառնալիքով, որ ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: